Տնտեսական10:55, 26 Սեպտեմբեր 2023
Նախիջևանում Թուրքիան ու Ադրբեջանը ստորագրել են 3 համաձայնագիր
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով աշխատանքային այցի շրջանակներում Նախիջանի Ինքնավար Հանրապետությունում է գտնվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նախագահները հանդիպում են ունեցել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն ժողովում, որից հետո նրանց ներկայությամբ տեղի է ունեցել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համաձայնագրերի ստորագրման արարողությունը։
Ստորագրվել է 3 համաձայնագիր, որից մեկը վերաբերում է «Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև Կարս-Նախիջևան երկաթուղու նախագծին»։
Այցի շրջանակներում Նախիջևանում է գտնվում նաև Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մեհմեդ Օժասեկը, որն Ադրբեջանի քաղաքաշինության և ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Անար Գուլիևի հետ ստորագրել է «Թուրքիայի Հանրապետության կառավարության և Ադրբեջանի Հանրապետության կառավարության միջև Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգում բնակելի շենքերի, մանկապարտեզների, հիմնական դպրոցների և մշակութային կենտրոնի կառուցման վերաբերյալ համագործակցության համաձայնագիր»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո փողոցների վերակառուցման համար 100 մլն դոլար օգնություն էր տրամադրել Թուրքիային և նշել․ «Թուրքիայի շինարարությունը մեր շինարարությունն է»։
Համաձայնագիր է ստորագրվել նաև Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփասլան Բայրաքթարի և Ադրբեջանի Էներգետիկայի նախարար Փերզվիզ Շահբազովի միջև, ըստ որի երկու երկրների միջև կշարունակվի առկա համագործակցությանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Իրաքի առևտրի նախարար Աթիր Դավուդն անդրադարձել է Թուրքիայի հետ ունեցած առևտրատնտեսական հարաբերություններին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |