Քաղաքական15:43, 26 Սեպտեմբեր 2023
Էրդողանն անդրադարձել է թուրք-իսրայելական համագործակցության նոր շրջանին

Սեպտեմբերի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջան կատարած այցից հետո ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Անդրադարձել է մի շարք թեմաների, այդ թվում նաև Իսրայելի հետ հարաբերություններին։
Էրդողանը հիշեցրել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերջերս չեղարկել էր Թուրքիա նախորոշված այցը հիվանդության պատճառով։ Այդուհանդերձ կողմերը արտգործնախարարթյունների մակարդակում շարունակում են աշխատանքները Նեթանյաուհի այցի կազմակերպման և ժամկետների հստակեցման շուրջ։
«Ըստ իս՝ Նեթանյահուի այցը Թուրքիա կկայանա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Դրանից հետո մենք էլ կկատարենք մեր պատասխան այցը։ Որպես Թուրքիա և Իսրայել՝ մենք համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում։ Իրողություն է նաև այն, որ համագործակցության նոր ոլորտներ են առկա»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Նա նաև նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմիից հետո հատկապես Եվրոպան էներգիայի կայուն մատակարարման աղբյուրների փնտրտուքի մեջ է։ Իսկ Իսրայելը ձգտում է իր ռեսուրսները տեղափոխել Եվրոպա։ Ամենառացիոնալ երթուղին այդ ռեսուրսները Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնելն է:
«Մենք դա քննարկել ենք մեր վերջին հանդիպմանը և աշխատանքներ սկսել այդ ուղղությամբ։ Մյուս կողմից՝ համագործակցության հնարավորություններ կան նաև հորատման աշխատանքներում։ Սրա վերաբերյալ տեխնիկական ուսումնասիրություններ կատարելու հանձնարարականներ ենք տվել մեր համապատասխան մարմիններին։ Հարկ եղած դեպքում թե՛ Թուրքիայում, թե՛ Իսրայելում անցկացվելիք հանդիպումների ժամանակ մենք հնարավորինս շուտ կհստակեցնենք այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են երթուղին, ժամանակացույցը և հորատման տարածքները»,- եզրափակել է Էրդողանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |