Միջազգային11:45, 27 Սեպտեմբեր 2023
Էրդողան. «Մենենդեսի քաղաքականությունից դուրս գալը մեզ առավելություն է ապահովում»

Սեպտեմբերի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նախիջևանից վերադառնալիս օդանավում զրուցել է լրագրողների հետ:
Նա, անդրդադառնալով ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին, նկատել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամ Ռոբերտ Մենենդեսի դուրս գալը քաղաքական աշխարհից իրենց օգտին է:
«ԱՄՆ-ից մեր երկրին F-16-ի վաճառքի և արդիականացման ամենից մեծ խոչընդոտներից մեկը ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսն է, ով իրեն վերաբերող կոռուպցիոն մեղադրականից հետո ժամանակավորապես սպիտված է թողնել իր պաշտոնը»:
Էրդողանը հիշեցրել է, որ օրերս Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
«Այդ հանդիպումները դեռևս շարունակվում են: Սակայն հիմա այս իրավիճակը (նկատի է առնվում Մենենդեսի քաղաքականությունից դուրս գալը) հնարավորության վերածելով՝ Բլինքենի հետ նորից հանդիպելն առավելություն ունի»:
Թուրքիայի նախագահն հավելել է նաև, որ կործանիչների վաճառքի իրականացմանը միայն Մենենդեսը չի, որ խոչընդոտում է:
«Ոչ միայն F-16-երի, նաև այլ բոլոր հարցերում Մենենդեսն ու իր մտածելակերպն ունեցող մարդիկ մեր նկատմամբ խոչընդոտներ ստեղծելու քայլեր են իրականացնում: Մենենդեսի ասպարեզից դուրս գալը մեզ առավելություն է ապահովում, սակայն F-16-երի խնդիրը միայն Մենենդեսի հետ կապված հարց չէ»:
Բացի այդ, Էրդողանն ընդգծել է, որ նման իրավիճակը գուցե հնարավորություն տա իրենց արագացնելու F-16-երի վաճառքի հետ կապվածը գործընթացը:
Նշենք, որ ըստ ամերիկյան «CNN» հեռուստաալիքի՝ Նյու Ջերսիից դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսին սեպտմեբերի 22-ին 10 տարվա մեջ արդեն երկրորդ անգամ մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի հետ կապված հանցագործությունների համար:
Համաձայն դաշնային մեղադրական եզրակացության՝ Մենենդեսը և նրա կինը՝ Նադին Արսլանյան Մենենդեսը, մեղադրվում են սենատորի ազդեցության դիմաց «հարյուր հազարավոր դոլարներ կաշառք ստանալու»:
Դատախազները պնդում են, որ կաշառքը ներառում է ոսկի, կանխիկ գումար, տների հիփոթեքի վճարումներ, ինչպես նաև շքեղ մեքենաներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |