Տնտեսական15:58, 27 Սեպտեմբեր 2023
Թուրքիայի 84 մլն բնակչության 5-ից 7%-ը կրիպտոարժույթի ներդրողներ են

Կատալոնական «Բարսելոնա» ակումբի և թուրքական «Տրաբզոնսպոր» ակումբի պաշտոնական կրիպտո գործընկերոջ՝ «WhiteBIT»-ի գործադիր տնօրեն Վլադիմիր Նոսովը գնահատել է Թուրքիայի կրիպտոարժույթի ներուժը։ Ըստն նրա՝ Թուրքիան ունի կրիպտոկենտրոնի վերածվելու բավարար նախադրյալներ։
«2021-ի ապրիլին Թուրքիայի Կենտրոնական բանկը (CBRT) արգելեց թվային ակտիվների ուղղակի և անուղղակի օգտագործումն ապրանքների և ծառայությունների վճարման համար։ «Հաջորդ ժամանակահատվածում իշխանությունները փոխեցին իրենց վերաբերմունքը կրիպտոարժույթների նկատմամբ՝ ավելի դրական հեռանկարով»,- ասել է նա։
«WhiteBIT»-ի գործադիր տնօրենը հիշեցրել է, որ կային կանխատեսումներ, թե կրիպտոարժույթների շուկաները լիովին կվերանան 2022-ին՝ կրիպտո փոխանակման սնանկացման պատճառով: Չնայած դրան՝ շուկաները կայուն կերպով վերականգնվեցին և շարունակում են աճել։ Ըստ Statista-ի տվյալների՝ Թուրքիայի կրիպտոարժույթների տեղական շուկայում եկամուտը ակնկալվում է, որ այս տարվա վերջը կհասնի 101․2 միլիոն դոլարի։ Տարբեր գնահատականներ ցույց են տալիս, որ Թուրքիայի բնակչության 5-7%-ը կրիպտոարժույթի ներդրողներ են:
«Երիտասարդ սերունդը, բարձր տեխնոլոգիաների իրազեկվածությամբ և ֆինանսական գրագիտությամբ, բիթքոյնը համարում է թվային ոսկի, հատկապես Թուրքիայում: Երիտասարդ ներդրողները նախընտրում են ներդրումներ կատարել ոչ թե ոսկու, արտարժույթի կամ արժեթղթերի, այլ բիթքոյնի մեջ: Այս բոլորն աջակցում են կրիպտոարժույթների շուկայի զարգացմանը թե՛ թուրքական շուկայում, թե՛ ամբողջ աշխարհում»,- ասել է նա։
Պնդելով, որ կան բավարար նախադրյալներ, որպեսզի Թուրքիան վերածվի կրիպտոկենտրոնի՝ Նոսովն իր գնահատականները եզրափակել է հետևյալ հայտարարությամբ.
«Մենք Թուրքիան համարույմ ենք շատ կարևոր շուկա։ Կշարունակենք աշխատել և համագործակցել Թուրքիայում կրիպտոհամակարգի զարգացման համար»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |