Ռազմական18:35, 28 Սեպտեմբեր 2023
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի մի շարք քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարության ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով քարտուղարի տեղակալ Բրայան Նելսոնը հայտարարել է Թուրքիայի, Իրանի, Չինաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) բնակիչների, ինչպես նաև այդ երկրներում գործող մի շարք ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին:
Պատժամիջոցները բացատրվել են ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին իրանական հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ)՝ «Shahed-136»-ի պատրաստման հարցում Իրանին և Ռուսաստանին տրամադրված այս կամ այն օգնությամբ:
Նշվել է, որ վերոհիշյալ ընկերությունների կողմից ԱԹՍ-ն պատրաստելու նպատակով տրամադրված մասերը հայտնաբերվել են Ուկրաինայի տարածքում խոցված «Shahed-136»-ի մասունքներում:
Հիշեցնենք, որ 2022-ի փետրվարի 24-ից ի վեր Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական օպերացիան սկսելուն պես ԱՄՆ-ը և Եվրամիությունը (ԵՄ) Ռուսաստանի դեմ մի շարք պատժամիջոցներ են կիրառել և մինչ օրս շարունակում են իրականացնել նմանօրինակ գործողություններ:
Չնայած այն բանին, որ Իրանը և Ռուսաստանը շարունակում են հերքել «Shahed-136»-ի կիրառումը հատուկ ռազմական օպերացիայի շրջանակներում, ԱՄՆ-ն և Ուկրաինան շարունակում են պնդել հակառակը և մեղադրել Իրանին հակամարտության մեջ ներքաշվելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |