Տնտեսական11:07, 28 Սեպտեմբեր 2023
Բեռլինում կքննարկվի Թուրքիայում ներդրումների հնարավորությունը

Գերմանիայում Թուրքիայի դեսպանատան հովանու ներքո սեպտեմբերի 29-ին թուրք-գերմանական առևտրի և արդյունաբերության պալատը (TD-IHK) կհյուրընկալվի մայրաքաղաք Բեռլինում՝ անկացնելու «Եվրոպական ընկերությունների համար Թուրքիայում առկա ներդրման հնարավորությունները» թեմայով քննարկումը։
Քննարկմանը մասնակցելու նպատակով Թուրքիայի «Թուրքական ավիաուղիների» (Türk Hava Yolları) մասնավոր մարդատար ինքնաթիռով 150 գործարար է մեկնելու Գերմանիայի մայրաքաղաք։
Նշվում է, որ մասնակիցները մտքեր կփոխանակեն երկկողմ առևտրի մասին, քննարկելու են նոր առաջարկներ։
Բացի այդ, միջոցառման շրջանակներում պանելային քննարկումներ են անկացվելու ֆինանսի, տեխնոլոգիաների, էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, սննդամթերքի, ավտոմեքենաների, տրանսպորտի, բնապահպանական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, առողջապահության, շինարարության ոլորտների, ինչպես նաև կանաչ գործարքի վերաբերյալ։
Թուրքական մեդիայում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ գնահատվելու են նաև աշխարհաքաղաքական և գեոտնտեսական ռիսկերն ու հնարավորությունները։
Նշենք, որ 2022-ին Գերմանիայի ընդհանուր ներմուծման շուրջ 2․2%-ը իրականցվել է Թուրքիայից։
Հիշյալ տարվա ընթացքում Գերմանիայից Թուրքիա արտահանվող ապրանքների ծավալը Թուրքիայի ըդնհանուր ներմուծման ծավալում կազմել է 1․3%:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |