Ռազմական17:23, 29 Սեպտեմբեր 2023
Հաքան Ֆիդանը՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած այսպես կոչված «հակաահաբեկչական գործողության» վերաբերյալ:
Ֆիդանը շեշտել է, որ Ադրբեջանը ղարաբաղյան պատերազմից հետո բանակցությունների մեջ մտել է մեծ զգուշությամբ: Արտգործնախարարը հայտարարել է․ «Նրանք պաշտպանեցին իրենց իրավունքները Հայաստանի դեմ, որը փորձեց սադրել նրանց: Խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան: Ղարաբաղում մեր ադրբեջանցի եղբայրները քայլ կատարեցին իրենց ինքնիշխանության ապահովման ուղղությամբ՝ իրականացնելով «հակաահաբեկչական գործողություն»։
Ֆիդանը պնդել է, որ էթնիկ հայ բնակչությունը բացահայտ թիրախ չէր, ընդհակառակը, դա նրանց համար ավելի ապահով միջավայր ստեղծելու քայլ էր։ Նրանք ոչնչացրել են «զինված տարրեր»՝ ոչ մի վնաս չպատճառելով խաղաղ բնակչությանը։
Թուրք նախարարի խոսքով, տարածաշրջանի հայության «ինքնահռչակ քաղաքական միավորը ինքնաոչնչացվեց», և դրան ի հավելում նա նշել է․ «Կարծում ենք, որ գործընթացը կավարտվի առանց հավելյալ դրամաների ու ողբերգությունների։ Ղարաբաղյան 44-օրյա երկրորդ պատերազմից հետո, այսպես կոչված «ռեժիմի գործողությունները» Ղարաբաղում լարվածություն առաջացրեցին։ Այս «ռեժիմը» հրահրել է տարբեր սադրանքներ՝ ադրբեջանական բանակի դիրքերին մոտենալը, խրամատների կառուցումը և այլ ինժեներական աշխատանքներ, ինչպես նաև դիվերսիայի փորձեր իր վերահսկողության տակ գտնվող տարածքում»։
«Ըստ այդմ, Հայաստանի այս հակաիրավական գործողություններին Ադրբեջանի արձագանքը չուշացավ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Ղարաբաղում սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով հակաահաբեկչական գործողություն է սկսում»,- նշել է Ֆիդանը և հավելել, որ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ «հակաահաբեկչական գործողության ընթացքում հարձակման չեն ենթարկվել խաղաղ բնակիչները և ենթակառուցվածքները, այլ ոչնչացվել են միայն օրինական թիրախ հանդիսացող ռազմական օբյեկտները»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդականի՝ Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։
Այս մասին հեռուստաեթերից հայտնել է «Taksim Meydanı»-ի հաղորդավար Սինան Բուրհանը։
Էլեկտրոնային պատերազմի թուրքական համակարգերը լիովին խաթարել էին Ասադի ռեժիմի ռազմական հաղորդակցության ենթակառուցվածքը Սիրիայում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Pros&Cons» անվտանգության և ռիսկերի վերլուծական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սերհաթ Էրքմենն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին:
Սիրիայում Թուրքիայի ազդեցությունն աճել է՝ նվազեցնելով Իրանի և Ռուսաստանի դերը:
Օրակարգում են եղել Սիրիայի անվտանգությանը վերաբերող հարցեր:
Կասկածյալը ձերբակալվել է Սամսունի մարզային ոստիկանության անվտանգության ստորաբաժանման կողմից իրականացված օպերացիայի ընթացքում:
Թուրքիայի արտգործնախարարի և Աբդուլլահ բին Զայեդ ալ Նահյանի Օրակարգում եղել է Սիրիայում տիրող իրավիճակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |