Քաղաքական13:17, 29 Սեպտեմբեր 2023
Ջիմ Ռիչ․«Եթե Թուրքիան իրեն ՆԱՏՕ-ի պատասխանատու դաշնակցի պես դրսևորի, F-16-ների ճանապարհը կբացվի»

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Դեմոկրտական» կուսակցության անդամ Բեն Քարդինը, ով փոխարինել է Ջոն Մենենդեսին, խոսել է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու մասին։
Քարդինը Նշել է, որ նա հետաքրքրվելու է Թուրքիային կործանիչների վաճառքի հարցով և նշել, որ հանձնաժողովի որոշման վրա ազդեցություն է ունենալու ոչ միայն Հյուսիսատլանտյան (ՆԱՏՕ) դաշինքին Շվեդիայի անդամակցության, այլ մի շարք հարցեր ևս։
«Այս հարցը պետք է քննարկեմ ղեկավարի հետ, քանի որ այն մի շարք հարցեր է ներառում իր մեջ, հարցը միայն մեկը չէ»,-ասել է նա:
Բացի այդ Քարդինը, անդրադառնալով սեպտեմբերի 27-ին Շվեդիայի՝ դաշինքին անդամակցելու հարցի շուրջ գումարված ՆԱՏՕ անդամ երկրների դեսպանների ժողովին, հայտնել է, որ Թուրքիան հավաստիացրել է՝ առաջիկայում դրանով կզբաղվի։
«Եթե դա լինի, առնվազն ՆԱՏՕ-ի հարցը լուծված կլինի։ Սակայն բանակցություններում առաջընթաց գրանցելուն պես, մի շարք հավելյալ հարցեր պետք է քննարկենք»։
Կործանիչների վաճառքի մասին խոսել է նաև ԱՄՆ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ, «Հանրապետական» կուսակցության անդամ Ջիմ Ռիչը։
Մասնավորապես Ռիչ Ամերիկայի ձայնի թուրքերեն ծառայության թղթակցի հետ զրույցում նշել է․ «Եթե Թուրքիան որոշում կայացնի իրեն դրսևորել ՆԱՏՕ-ի պատասխանատու դաշնակցի պես և անի այն, ինչ անհրաժեշտ էր անել նախորդ տարի, սպասում եմ, որ F-16-ների ճանապարհը կբացվի»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |