Քաղաքական10:56, 29 Սեպտեմբեր 2023
Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է, որ իրենք դեռ դուրս չեն գա Սիրիայից

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը թուրքական «Hyurriyet»-ի թղթակցի հետ զրույցում մի շարք հայտարարություններ է արել Սիրիայի և սիրիացաի փախստականների վերաբերյալ։
«Մենք տարիներ ի վեր մարդկանց կյանքեր ենք փրկել, ընտանիքներով եկել լցվել են մեր մոտ։ Մեր պետության կողմից ընդունված որոշումների շրջանակներում մեզ մոտ հաստատած մարդիկ պիտի հետևեն հստակ կանոններին և պայմաններին։ Բայց իրենց բնակության վայրերը փոխած անձինք էլ կան։ Կանոնները չպահողների նկատմամբ նախազգուշացնելու և նրանց հետ ուղարկելու հարցում ներքին գործերի նախարարն ինտենսիվ աշխատանքներ է տանում»։
Բացի այդ, Գյուլերը նշել է, որ շարունակվում են աշխատանքները նաև Թուրքիայում ապաստանած մարդկանց իրենց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։
Թուրքիայի պաշտպանության նախարարն անդրադարձել է սիրիացի մի պաշտոնյայի «Դուրս եկեք Սիրիայից» ուղերձին։
«Ասում եք, դուք դուրս եք գալու այդտեղից։ Մենք ինչու՞ դուրս գանք։ Մենք դուրս կգանք այն ժամանակ, երբ ապահովենք մեր սահմանների անվտանգությունն ու սիրիացիների վերադարձը հեշտացնող խաղաղ մթնոլորտը։ Իհարկե, մենք ոչ մեկի հողի վրա աչք չունենք»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |