Քաղաքական12:55, 02 Հոկտեմբեր 2023
Agos-ի անդրադարձը «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային

Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի կայքում հրապարակվել է «Զանգեզուրի միջանցքում համառության պատճառը» վերտառությամբ հոդվածը:
Հրապարակման մեջ նշվում է, որ 44-օրյա պատերազմից հետո ի հայտ է եկել «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցը, որը պետք է կապի Նախիջևանը ու Ադրբեջանը և անցնի Հայաստանի տարածքով: Մյուս կողմից նշվում է, որ Հայաստանը պատրաստ է բացել տրանսպորտային կապուղիները , սակայն տրամաբանորեն դեմ է մի միջանցքի, որը չի գտնվի իր վերահսկողության տակ և կանցնի իր տարածքով։
Շեշտվում է, որ կարծես թե Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Իլհամ Ալիևը ցանկանում են իրականացնել այս նախագիծը՝ օգտվելով ռազմական ոլորտում Հայաստանի թուլությունից և Երևանի և Մոսկվայի միջև «առկա սառը քամիներից»։ Ըստ հրապարակման` դա հստակ երևում էր Էրդողանի եւ Ալիևի Նախիջեւանում արած հայտարարություններից։
Աղբյուր` Agos.com.tr
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

14:05, 18 ապր
Ֆիդանը հավանական է համարել թուրք-իսրայելական բախումը Սիրիայում
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

12:31, 18 ապր
Yeni Şafak. «ՀԿԹՀ-ում իսրայելական և հունական որոշ ուժեր Թուրքիայի դեմ թշնամանք են հրահրում»
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

10:31, 18 ապր
Թուրքիան Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում նոր հիվանդանոց կկառուցի
Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |