Քաղաքական10:05, 02 Հոկտեմբեր 2023
Մի շարք երկրներ անդրադարձել են Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությանը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել է Թուրքիայում տեղի ունեցածը և անընդունելի համարել յուրաքանչյուր ահաբեկչական փորձ:
«Վիրավորներին մաղթում ենք շուտափութ ապաքինում: Մեր ՆԱՏՕ-ի դաշնակցի՝ Թուրքիայի և թուրք ժողովրդի կողքին ենք»:
Twitter-ում կատարված երկլեզու՝ թուրքերեն և ֆրանսերեն գրառմամբ ահաբեկչությունը դատապարտել է նաև Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան:
«Մենք համերաշխ ենք Թուրքիայի հետ: Ցավակցում ենք վիրավորներին և նրանց հարազատներին»:
Ահաբեկչությանն առնչվող հայտարարություն է տարածել նաև Եվրամիության (ԵՄ) արտաքին կապերի և անտվանգային քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«ԵՄ-ն դատապարտում է Անկարայում Թուրքիայի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) վրա իրականացված ահաբեկչական հարձակումը: Մենք հայտնում ենք մեր համերաշխությունը Թուրքիային, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»:
Անակարայում տեղի ունեցածը անընդունելի է համարել նաև Լիբիան: Այդ երկրի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվել է.
«Լիբիան դեմ է, յուրաքանչյուր տեսակի ահաբեկչական գործողությունների և դրա նկատմամբ ունի հստակ վերաբերմունք»:
Հիշեցնենք, որ հոկտմեբերի 1-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Չանքայա թաղամասում 2 զինված անձ նռնականետով կրակ էին բացել ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մուտքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել էր ոստիկանության երկու աշխատակից:
Ավելի ուշ ՆԳՆ-ն հայտարարել էր, որ հանցագործներից մեկը եղել է Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանկովարական կուսակցության» (ՔԲԿ/ՔԱԿ-PKK) անդամ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |