Քաղաքական18:25, 02 Հոկտեմբեր 2023
Սիրիայի փոխարտգործնախարար․ «Թուրքիան պիտի դուրս բերի իր ուժերը Սիրիայից»

Սիրիայի փոխարտգործնախարար Բեսամ Սաբբահն անդրադարձել է թուրք-սիրիական հարաբերություններին՝ նշելով, որ թուրքական բանակը պետք է դուրս գա Սիրիայից, որպեսզի Թուրքիայի հետ հարաբերություններին ուղղված ջանքերը դրական արդյունք տան։
Սաբբահը մասնավորապես նշել է․« Թուրքիան պետք է դուրս բերի իր ուժերը։ Բնականաբար, մենք բոլոր առումներով բաց կլինենք նրանց հետ հանդիպելու համար, բայց եթե նրանք պնդում են, որ այդ անօրինական օկուպացիայից չեն նահանջում և մնում են, ուրեմն այդ պարագայում դա խանգարում է Թուրքիայի հետ ցանկացած շփմանը և հարաբերությանը»։
Խոսելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մասին՝ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ այն չի արտացոլում այսօրվա աշխարհի աշխարհաքաղաքական կառուցվածքը և նշել է, որ այդ խորհրդում պետք է ներկայացված լինեն նաև զարգացող երկրները։
Սաբբահը նաև կարևորել է երկու երկրների առաջնորդների հայտարարություններն ՄԱԿ-ի ԱԽ-ում բարեփոխումների անհրաժեշտության մասին և նշել․ «Մեր օրերում Անվտանգության խորհրդում միջազգային հարաբերությունների իրողությունները ուղղակիորեն չեն արտացոլվում։ Մենք պետք է տեսնենք Անվտանգության խորհրդի ընդլայնումը, որպեսզի այն արտացոլի այսօրվա իրականությունը։ Բացի այդ զարգացող երկրները պետք է այստեղ կարևոր դեր խաղան»։
Փոխարտգործնախարարի խոսքով՝ ՄԱԿ-ի 78-րդ գլխավոր ասամբլեայում զարգացող երկրների ելույթները ցույց են տվել, որ նրանցից շատերին ձանձրացրել է արևմտյան հեգեմոնիան և զարգացող երկրները ցանկանում են բազմաբևեռ ղեկավարություն ու հավելել է, որ ամերիկյացիների բևեռացումն այլևս ընդունելի չէ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |