Տնտեսական17:58, 03 Հոկտեմբեր 2023
Թուրք նախարար. «Թուրքիան մտադիր է ավելի ամրապնդել Ադրբեջանի հետ իր հարաբերությունները»
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հոկտեմբերի 3-ին մեկնարկել է «նորարարական արդյունաբերության ոլորտներում ծառայության արտահանման B2B հանդիպումները»:
Հանդիպումներին մասնակցել են ադրբեջանցի և թուրք գործարարներ, Անկարայի առևտրի պալատի (ATO) և փոքր ու միջին բիզնեսների զարգացման և աջակցման վարչակազմի ղեկավարությունը (KOSGEB):
Բացի այդ, ATO-ի աջակցությամբ KOSGEB-ի կողմից կազմակերպված միջոցառման բացման արարողությանը մասնակցել են Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը, Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բախչըն, Ադրբեջանի գործարարաների կոնֆեդերացիայի (ASK) նախագահ Մեմմեդ Մուսայեվը, Ադրբեջանի փոքր և միջին բիզնեսների զարգացման գործակալության (KOBİA) փոխնախագահ Հիքմեթ Մեմմեդովը, Ադրբեջանում Թուրքիայի գործարարների միության նախագահ Ջեմալ Յանգընը և ATO-ի նորարական հանձնաժողովի նապագահ Բերթաթ Քուզուն ու այլ գործարարներ:
Միջոցառման բացման ելույթի ժամանակ ATO-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Հալիլ Իբրահիմ Յըլմազն հայտարարել է. «Նորարարության բնագավառների գալիք հարյուրամյակն անխուսափելի է»:
Ելույթ է ունեցել նաև Քաջըրը, ով խոսել է թուրքական պետությունների հետ ավելի ամուր հարաբերություններ ստեղծելու Թուրքիայի մտադրության մասին:
«Թուրքիան առաջիկայում ավելի ամուր հարաբերություններ է ստեղծելու ինչպես Ադրբեջանի, այնպես էլ այլ թուրքական պետությունների հետ: Թուրքիան շարունակելու է աջակցել գործարաների փոխգործակցությանը»:
Ըստ թուրք նախարարի՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործարարների միջև համագործակցությունը հանգեցնելու է երկու երկրների հարաբերությունների էլ ավելի խորացմանը:
Նա նաև նշել է, որ Թուրքիան պաշտպանական արդյունաբերության ոլորտում հաջողություններ է գրանցել և այդ փորձը ապագայում կիրառելու է արդյունաբերության այլ ճյուղերում և ծառայություններում:
«Մեր պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանման ծավալը հասել է 6 մլրդ դոլարի, այնինչ 20 տարի առաջ 240 մլն էր: Գալիք տարի պլանավորում ենք այն հասցնել 10 մլրդ-ի»:
Քաջըրի համոզմամբ՝ այս համատեքստում զգալի առաջընթաց ունի նաև Չինաստանը, սակայն ըստ նրա՝ Թուրքիան Չինաստանից ավելի շատ երկրների է սեփական արտադրության զինամթերք մատակարարում:
Նշենք, որ միջոցառումը Բաքվում կանցկացվի մինչև հոկտեմբերի 6-ը: Դրա շրջանակներում պլանավորվում են հանդիպումներ շուրջ 100 թուրքական և ադրբեջանական ընկերությունների միջը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անդրադարձ է կատարվել նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակությանը։
Այդ մասին հայտնել է Թուրքիայի արևտրի նախարարը՝ նշելով, որ իսլամական երկրների հետ Թուրքիայի առևտրի մասնաբաժինը 2023-ին կազմել է 26%։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |