Քաղաքական16:56, 03 Հոկտեմբեր 2023
Թյուրքական պետությունների կազմակերպության 14-րդ տարելիցի առթիվ Թուրքիայի ԱԳՆ հայտարարություն է տարածել

Հոկտեմբերի 3-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Թյուրքական պետությունների համագործակցության օրվա առթիվ։
Արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ նշված է․ «Նախիջևանի համաձայնագրի ստորագրման 14-րդ տարելիցի կապակցությամբ, որը դրեց Թյուրքական պետությունների կազմակերպության ստեղծման հիմքերը, մենք ի սրտե շնորհավորում ենք Թյուրքական պետությունների համագործակցության օրը»։
Հիշեցնենք, որ թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի ստեղծմամբ 2009-ի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի, Թուրքիայի, Ղրղզստանի և Ղազախստանի միջև ստորագրվել է Նախիջևանի համաձայնագիրը ևհենց այդ օրն էլ ընդունվել է որպես թուրքական պետությունների համագործակցության օր։ 2019-ի սեպտեմբերի 14-ին Ուզբեկստանը միացել և դարձել է Թուրքական Խորհրդի անդամ, ավելի ուշ Հունգարիան միությանն անդամակցել է որպես դիտորդ։
Անդրադառնալով թուրքական աշխարհի համագործակցությանը՝ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է. «Անդամ երկրների կողմից դրսևորված ուժեղ կամքի և անդամ երկրների համատեղ ջանքերի շնորհիվ է, որ այօր ունենք լիարժեք միջազգային կազմակերպություն»։
Նաև ընդգծելով թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների միջև ամուր կապը՝ նշվում է. «Թյուրքական պետությունների կազմակերպությունը նպատակ ունի արագ զարգացնել և խորացնել համագործակցությունը անդամ երկրների միջև, ներդաշնակեցնել ազգային կարողությունները և ծառայել խաղաղությանն ու կայունությանը՝ որպես համաշխարհային պատասխանատու և զգայուն տարածաշրջանային դերակատար:
Հայտարարվել է նաև, որ Թուրքիան կշարունակի ջանքերը թուրքական աշխարհը միասին ավելի ուժեղ դարձնելու և թուրքական համագործակցությունը զարգացնելու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |