Հասարակական16:12, 03 Հոկտեմբեր 2023
Անօրինական փախստականները Թուրքիայում կարող են դեմոգրաֆիկ փոփոխություններ առաջացնել
2011-ին Սիրիայի ներսում սկսված պատերազմի, աշխարհում առկա տնտեսական խնդիրների, Աֆղանստանում թալիբանների կողմից իշխանության գալու և մի շարք այլ պատճառներով անօրինական ճանապարհներով Թուրքիա մուտք գործող փախստականների թիվը վերջին շրջանում աճել է:
Սոցիոլոգները մեծ տեմպերով աճող այդ խնդիրը մեկնաբանում են հետևյալ կերպ.
«Անօրինական փախստականների հարցը թուրք հասարակության և պետության առաջ ծառացած լուրջ խնդիր է: Այս խնդիրը զգալի ազդեցություն կարող է ունենալ թուրք հասարակության դեմոգրաֆիկ կառուցվածքի վրա»:
Բացի այդ նշում են նաև փախստականների հոսքի դրական կողմերի մասին.
«Թուրքիան կարիք ունի փախստականների, իհարկե, դա հերքել չենք կարող, քանի որ եթե դուք ստանում եք կանոնավոր և որակյալ ներգաղթ, այն ձեզ ուժեղացնում է: Այսինքն, այն լրացնում է ձեր պակասները և թեթևացնում աշխատուժը: Ամբողջ աշխարհում է այդպես»
Վերոհիշյալ խոսքերին որպես ապացույց օրինակ է բերվում ԱՄՆ-ի «Green card»-ի մեթոդը, որով արդեն երկար տարիներ է ինչ ԱՄՆ-ն որակյալ փախստականների առաջ բացում է իր դռները:
Սոցիոլոգների մեկնաբանության մեջ հատկանշական է նաև այն, որ Թուրքիայի համար փախստականների տեսանկյունից խնդիր են ոչ թե սիրիացիները, այլ իրանցիներն ու աֆղանցիները:
«Աֆղանցիներն ու իրանցիները մեզ համար մի մեծ խնդիր են: Դրանից զատ մյուս խնդիրները լուծելի են: Մենք եկողներ ունենք թե՛ Ուկրաինայից, թե՛ Ռուսաստանից և թե՛ Հայաստանից: Սրանք մեր համար խնդիր չեն, որոշ կետերի չհամապատասխանողներին կարող ենք համակարգի ներսից մերժել»:
Նշենք, որ մասնագետների կարծիքով առաջիկա տարիներին անօրինական փախստականների խնդիրը Թուրքիային լուրջ խնդիրների առաջ կարող է կանգնեցնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |