Քաղաքական08:55, 03 Հոկտեմբեր 2023
Եվրահանձնաժողովի խոսնակ․ «Եմ-ն պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ ձևավորել»

Եվրահանձնաժողովի խոսնակներից Անա Փիսոներոն մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի հետ կապված հարցերի։
Փիսոներոն նշել է, որ Թուրքիայի հետ փոխադարձ շահի վրա հիմնված հարաբերությունների ստեղծումն ու Միջերկրական ծովի արևելյան հայտվածում կայուն և անվտանգ միջավայրի պահպանումը բխում է ԵՄ-ի շահերից։
«Եմ-ն պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ ձևավորել մարդկանց իրավունքների, օրենքի գերակայության, միջազգային իրավունքի և տարածաշրջանային կայունությանն ուղղված պարտավորությունների հիման վրա ընդհանուր բարօրության և կայունությանն տեսանկյունից հարաբերություն ստեղծելու նպատակով»։
Խոսնակը հիշեցրել է նաև, որ Եվրահանձնաժողովի ռազմավարական և հեռանկարային առաջընթացի նպատակով ԵՄ-Թուրքիա հարաբերությունների առաջընթացին վերաբերող զեկույցի պատրաստման աշխատանքները շարունակվում են, ինչպես նաև, որ դրան զուգահեռ մոտ ապագայում ըդնլայնման փաթեթի շրջանակներում հրապարակվելու է Թուրքիայի մասին տարեկան զեկույցը։
Նշենք, որ հոկտմեբերի 1-ին Էրդողանը Թուրքիայի ազգային ժողովի 28-րդ նստաշրջանի 2-րդ օրենսդրական տարվա բացման կապակցությամբ ելույթում ասել էր․
«Եթե, այնպես ինչպես խոսվում է, ԵՄ-ն որևէ մտադրություն ունի դադարեցնելու ամբողջական անդամակցության գործընթացը, դա իրենց իմանալունն է։ Եթե անհրաժեշտ լինի ժողովրդավարության, արդարության և ազատությունների տեսանկյունից Կոպենհագենի չափանիշները կդարձնենք Անկարայի չափանիշներն ու մեր ճանապարհը նորից կշարունակենք»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |