Հասարակական16:59, 04 Հոկտեմբեր 2023
Թուրքիայում համացանցն ազատ չէ
Ամերիկյան «Freedom House» հետազոտական կազմապերությունը հրապարակել է «2023-ին համացանցի ազատության» զեկույցը:
Զեկույցի համաձայն՝ Թուրքիան համացանցի ազատականության տեսանկյունից, հնարավոր 100 միավորից հավաքելով միայն 30-ը, դասակարգվել է «անազատ» բաժնում:
Ըստ ամերիկյան կազմակերպության սահմանած չափանիշների՝ 70-ից 100 միավորի արժանացած երկրները դասակարգվում են «ազատ», 40-ից 69-ը՝ «մասամբ ազատ», իսկ 0-39-ը՝ «անազատ» բաժնում:
Հետազոտության հիմքում ընկած է ուսումնասիրության 3 թեմա. «Մուտքի խոչընդոտներ», «Ներքին սահամնափակումներ» և «Օգտագործման իրավունքի խախտումներ»:
Թուրքիան «Մուտքի խոչընդոտների» ուսումնասիրման արդյունքում վաստակել է հնարավոր 25-ից 12, «Ներքին սահմանափակումների» դեպքում 35 հնարավորից՝ 10 և «Օգտագործման իրավունքի խախտումների» դեպքում 40 հնարավորից՝ 8 միավոր:
Նշենք նաև, որ զեկույցի համաձայն՝ 2023-ի տարեսկզբի դրությամբ Թուրքիայի բնակչության 83.4 տոկոսն է օգտվում համացանցից, իսկ համացանցի հասանելիություն ունեցող տնային տնտեսությունները 94.1%-ն են:
Բացի այդ, ուշադրություն է դարձվում այն բանի վրա, որ Թուրքիայում հետզհետե աճող ինֆլյացիայի (գնաճ) պայմաններում համացանցի տրամադրման վճարը ևս թանկանում է, ինչն էլ առաջ է բերում մեկ այլ խնդիր. ֆինանսական անբավարար միջոցների պատճառով շատերը հնարավորություն չեն ունենում օգտվելու դրանից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |