Հասարակական16:11, 05 Հոկտեմբեր 2023
Էրդողանի անվտանգության համար ամեն օր ծախսվում է 2,8 մլն լիրա

Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչության հրապարակած հաշվետվություններում տեղ գտած տեղեկությունների համաձայն, Թուրքիայի նախագահի պաշտպանության վարչությունը, որին առընթեր են նախագահի թիկնապահները, այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին ծախսել է ընդհանուր առմամբ 693․4 մլն թուրքական լիրա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտպանության օրական ծախսը կազմում է 2․8 մլն լիրա, ինչը համապատասխանում է Թուրքիայում 245 մարդու նվազագույն աշխատավարձին։
Ստորև ներկայացված է 2023 թվականի ծախսերը ըստ ամսիների՝
Հունվար՝ 99 մլն 991․000 լիրա
Փետրվար՝ 168 մլն 761․000 լիրա
Մարտ՝ 245 մլն 98․000 լիրա
Ապրիլ՝ 318 մլն 434․000 լիրա
Մայիս՝ 391 մլն 85․000 լիրա
Հունիս՝ 472 մլն 143․000 լիրա
Հուլիս՝ 583 մլն 491․000 լիրա
Հիշեցնենք, որ Էրդողանի թիկնապահների թվի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չկա։ 2021 թվականին Թուրքիայի ընդդմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) Մերսինի նախկին պատգամավոր Ալփայ Անթմենը Թուրքիայի մեջլիսում դիմելով մեջլիսի փոխնախագահ Ֆուաթ Օքթային, հարցրել էր, թե «Որքա՞ն անվտանգության աշխատակից ունի Էրդողանը»։ Հարցին ի պատասխան նշվել է, որ «Պաշտպանության ծառայությունների գլխավոր վարչության լիազորությունների շրջանակում գտնվող հարցերն իրականացվում են բավարար կադրերով և տեխնիկայով այնպես, որ չստեղծվեն անվտանգության թուլություններ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:

Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:

Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |