Ռազմական16:36, 06 Հոկտեմբեր 2023
Թուրքիան հայտնում է Սիրիայի հյուսիսում 30 թիրախի ոչնչացման մասին

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը մանրամասներ է հայտնել հոկտեմբերի 5-ի գիշերային ժամերին Սիրիայի հյուսիսում իրականացված ռազմաօդային գործողության վերաբերյալ:
Նշվում է, որ գործողությունն իրականացվել է F-16 կործանիչների կիրառմամբ, սահմանից 40-50կմ խորության վրա՝ Թել Ռըֆաթի, Ջիզիրեի և Դերիքի շրջաններում:
Նշվում է նաև, որ նախապես բարձր ճշտությամբ որոշված թիրախների խոցման համար օգտագործվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):
Տեղեկացվում է 30 թիրախի՝ Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների վերահսկողության տակ գտնվող ենթակառուցվածքների և պահեստների ոչնչացման մասին:
Հիշեցնենք, որ Թուրքիան հոտկեմբերի 5-ի առավոտյան ժամերին ևս հիշյալ շրջանների ուղղությամբ ռազմագործողություն էր իրականացրել, որի ընթացքում սակայն կիրառվել էին միայն հարվածային ԱԹՍ-ներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |