Տնտեսական11:34, 06 Հոկտեմբեր 2023
Թուրքիան և ԱՄԷ-ն պլանավորում են մինչև Ասիա ձգվող երկաթգիծ կառուցել

Ամերիկյան «Bloomberg» պարբերականում տեղ գտած լուրերի համաձայն՝ Թուրքիան Աբու-Դաբիի ակտիվների հիմնադրամի (ABQ) հետ համատեղ քննարկում է Միջին Արևելք և Ասիա ձգվող երկաթգծի կառուցումը, որը պետք է ապահովի առևտրային միջանցք։
Նշվում է, որ երկաթգիծը պլանավորվում է անցկացնել Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ստամբուլի Սուլթան Յավուզ Սելիմի կամրջով։ Այսպիսով Թուրքիան նպատակ ունի Եվրոպան և Ասիան կապելուց բացի, Սև ծովում մուտքի վերահսկում իրականացնող ռազմավարական կետով դառնալ Լոնդոնի և Պեկինի միջև հնարավոր առևտրային միջանցքի մի մասը։
Անանուն աղբյուրների համաձայն՝ Թուրքիան նաև պլանավորում է երկաթգծի և ցամաքային ցանցին միացնել Ծոցի երկրներին ու ակնկալում է ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ներդրողների աջակցությունը։
Բացի այդ, կարծիք կա, որ երկաթգծի ծրագիրն իր նպատակակետին հասցնելու համար թուրքական կողմը կարող է կյանքի կոչել նաև այլ ենթակառուցվածքային ծրագրեր։
Նշվում է, որ Թուրքիան Ծոցի երկրների հետ արագացրել է բանակցային գործընթացները՝ համոզելու նրանց աջակցել 17 մլրդ դոլար արժողությամբ Իրաքի Բասրայի նավահանգստից սկիզբ առնող առևտրային ճանապարհին։
Հիշյալ ծրագրերից և գործողություններից զատ թուրքական իշխանությունները, Ադրբեջանին դրդելով Հայաստանի և կամ Իրանի տարածքով տրանսպորտային ճանապարհի ստեղծմանը, փորձում են առաջընթաց ապահովել Ասիա ձգվող նոր՝ մեկ այլ առևտրային ճանապարհի հետ կապված իրենց ծրագրերի համար։
Նշենք նաև, որ դեռևս չհաստատված լուրերի համաձայն՝ ԱՄԷ-ի և Թուրքիայի միջև հիշյալ ծրագրի շուրջ հնարավոր համաձայնությունը նախկինում երկու երկրների միջև կնքված 51 մլրդ դոլարի ներդրում ենթադրող համաձայնագրի մի մասն է կազմում։
Իսկ ամերիկյան պարբերականին ԱՄԷ պաշտոնյայի կողմից փոխանցած տեղեկությունների համաձայն՝ ենկաթգծի ծրագրով ԱՄԷ-ն մտադրություն ունի Թուրքիայի հետ երկկողմ առևտրաշրջանառության ծավալը մինչև 2030-ը կրկնապատկել՝ հասցնելով 40 մլրդ դոլարի։
Թուրքիայի տրանսպորտի և շրջակա միջավայրի նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել երկաթգծի կառուցման ծրագրի հետ կապված տեղեկությունները, նույնն արել է նաև ADQ-ն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |