Քաղաքական13:05, 06 Հոկտեմբեր 2023
Թուրքիան դատապարտել է Արցախի մասին Եվրախորհրդարսնի ընդունած հայտարարությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Եվրախորհրդարանի կողմից «Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սպառնալիքների վերաբերյալ» հոկտեմբերի 5-ի հայտարարությանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությունը բնութագրել է որպես անպատասխանատվության, կողմնակալության, նախապաշարմունքի և տգիտության մի օրինակ:
Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
«Մենք դատապարտում ենք այս որոշումը, որը հիմնված է մի խումբ պոպուլիստ և խտրական վերաբերմունք ցույց տվող եվրախորհրդարանականների՝ մեր երկրի դեմ ուղղված հռետորաբանության վրա, որոնք տարիներ շարունակ Թուրքիայի դեմ անհիմն մեղադրանքներից բխած որոշումներ են փորձում ընդունել տալ։
Եվրոպական քաղաքականության մեջ, որտեղ ուժգնանում են պոպուլիզմը, ռասիզմը, իսլամաֆոբիան, բազմամշակութայնության մերժումը և հակաինտեգրացիոնիզմը, ԵԽ ներկայիս կազմը դառնում է այս անհամաչափության ակնհայտ դրսևորումը։ Մենք հույս ենք հայտնում, որ Եվրախորհրդարանի ներկայիս կազմը, որի ժամկետը շուտով ավարտվելու է, կփոխարինվի նոր կազմով, որը բաղկացած կլինի ԵՄ հիմնական արժեքներին հավատարիմ, կառուցողական հարաբերություններ կառուցող և ընդհանուր շահերին աջակցող ներկայացուցիչներից՝ ապահովելով ԵՄ ապագան»:
Թուրքական կողմը նորից առաջ է տարել այն թեզը, թե իբր Թուրքիան ինտենսիվ ջանքեր է գործադրում Հարավային Կովկասում մշտական խաղաղություն, կայունություն և բարգավաճում հաստատելու, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու, առարկայական ներդրում ունենալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում՝ միջազգային իրավունքի շրջանակներում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |