Տնտեսական18:14, 09 Հոկտեմբեր 2023
Թուրքիայի առևտրի նախարարը Բրյուսելում կքննարկի ԵՄ-Թուրքիա հարաբերությունները

Հոկտեմբերի 10-ին Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը կմեկնի Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել, որտեղ տարբեր շփումներ կունենա Եվրահանձնաժողովի պաշտոնյաների հետ։ Նախատեսվում է, որ Բոլաթը «Bruegel Speeches Event»-ի շրջանակներում ելույթ կունենա Թուրքիա-ԵՄ տնտեսական հարաբերությունների կարևորության, Մաքսային միության արդիականացման, երկու կողմերին ընձեռած հնարավորությունների և համաշխարհային արժեքային շղթաներում կանաչ և թվային փոխակերպման առանցքի շուրջ Թուրքիա-ԵՄ համագործակցության ամրապդման մասին։
Նշվում է, որ այցի շրջանակներում Բալթը կհանդիպի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսի,Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելիի և Եվրոպական հանձնաժողովի տնտեսական հանձնակատար Պաոլո Ջենտիլոնիի հետ և կքննարկեն Թուրքիա-ԵՄ երկկողմ առևտրի և տնտեսական համագործակցության և հարաբերությունների խորացման հնարավորությունները։
Նախատեսվում է նաև հանդիպում թուրքական բիզնես աշխարհի ներկայացուցիչների հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |