Քաղաքական11:12, 09 Հոկտեմբեր 2023
Թուրքիայի ԱԳ նախարարը գրոծընկերների հետ քննարկել է Պաղեստինում և Իսրայելում ստեղծված վիճակը

Հոկտեմբերի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել Հորդանանի արտգործնախարար Այման աս-Սաֆադիի և Իսպանիայի իր պաշտոնակցի՝ Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Նշվում է, որ թուրք նախարարը քննարկել է Իսրայելում և Պաղեստինում տեղի ունեցող վերջին զարգացումները։ Այս մասին հայտնում է թուրքական TRT Haber-ը՝ հղում անելով դիվանագիտական իր աղբյուրներին։
Հոկտեմբերի 7-ին Պաղեստինա-իսրայելական հակամարտության նոր սրման ֆոնին Հաքան Ֆիդանն իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույցներ էր ունեցել Կատարի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Պաղեստինի, Իրանի և ԱՄՆ-ի իր պաշտոնակիցների հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:

Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։

Մասնագետները, սակայն, կարծում են, որ իրական առաջընթացը կախված կլինի վիճելի հարցերի շուրջ կողմերի զիջումների պատրաստակամությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |