Քաղաքական16:03, 11 Հոկտեմբեր 2023
Թուրքիայի և Թուրքմենստանի ԱԳՆ-ները համագործակցության փաստաթուղթ են ստորագրել

Հոկտեմբերի 11-ին Թուրքիայի և Թուրքմենստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների՝ Հաքան Ֆիդանի և Ռաշիդ Մերեդովի մասնակցությամբ երկու երկրների միջև միջպատվիրակային հանդիպում է տեղի ունեցել Թուրքմենստանում։
Ֆիդանը հանդիպման ընթացքում գոհունակություն է հայտնել մինչ այդ Թուրքմենստանի նախագահի հետ ունեցած իր հանդիպումից՝ այն գնահատելով ռազմավարական։
Ապա անդրադառնալով 2022-ի դեկտեմբերին Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովի ընթացքում կայացված որոշումներին՝ նշել է․
«Մենք մեր այս այցի ընթացքում ձեր հետ միասին քնննարկելու ենք, թե այդ որոշումներն ինչպես կարող ենք իրագործել, ինչպես նաև, թե դրանց կյանքի կոչման հարցում որ կետին են հասել»։
Ֆիդանը նաև բարձր է գնահատել երկու երկրների միջև եղած հարաբերությունները՝ դրանք անվանելով ամուր ու առողջ և հույս հայտնել, որ դրանք ապագայում էլ ավելի կամրապնդվեն։
«Թուրքիան և Թուրքմենստանը առաջ են շարժվում մեկ ազգ, երկու պետություն ոգով»։
Հանդիպման ընթացքում Ֆիդանի և Մերեդովի կողմից Թուրքիայի և Թուրքմենստանի գերատեսչությունների միջև 2024-2025 համագործակցության ծրագիրը ենթադրող փաստաթուղթ է ստորագարվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |