Քաղաքական18:08, 11 Հոկտեմբեր 2023
Al-Jazeera. «Իսրայել-Պաղեստին հակամարտությունում Թուրքիան և Կատարը կարող են ստանձնել միջնորդի դեր»

Ամբողջ աշխարհը համակ ուշադրությամբ հետևում է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը։ Շատ երկրներ և առաջնորդներ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ տանում են ակտիվ դիվանագիտական աշխատանք, ինչին և անդրադարձել է հեղինակավոր «Al-Jazeera» լրատվամիջոցը։
Նշելով, թե ո՞ր միջազգային դերակատարները կարող են ստանձնել միջնորդի դեր իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում՝ Կատարի համալսարանի Պարսից ծոցի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Մահջուբ Զվեիրին ասել է, որ խաղաղ բանակցությունների մասին դեռ վաղ է խոսել, սակայն միջնորդությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ երկու կողմերն էլ պատրաստ լինեն բանակցել։ Պրոֆեսորը նշել է, որ եթե բանակցություններ սկսվեն, Կատարը և Թուրքիան կարող են հանդես գալ միջնորդի դերում։
Նրա խոսքով՝ երկու երկրները կարող են ակտիվ դեր խաղալ, քանի որ և՛ Իսրայելի, և՛ «ՀԱՄԱՍ»-ի հետ շփման մեջ են ու պետք է դիտարկել թե ո՞վ կարող է խոսել երկու կողմերի հետ։ Միևնույն ժամանակ նշել է, որ Արաբական Լիգան, Չինաստանը, Ռուսաստանը, Եգիպտոսը, ՄԱԿ-ը և Իրանը նույնպես կարող են ակտիվ դեր ստանձնել խաղաղ բանակցություններում։
Հիշեցնենք, որ Թուրրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թե՛ Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորմանը և թե՛ Իսրայելին կոչ էր արել դադարեցնել բռնությունը և առաջարկել Թուրքիայի միջնորդությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |