Քաղաքական18:05, 12 Հոկտեմբեր 2023
Ալթունը պաղեստինա-իսրայելայան հակամարտության սրման ֆոնին կոչ է արել զերծ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը պաղեստինա-իսրայելական բախումների ֆոնին կոչ է արել ձեռնպահ մնալ հանրությանը սխալ տեղեկություններ տրամադրելուց։
Իսկ որպես օրինակ Ալթունը նշել է վերջին սրման առաջին օրից ի վեր այլ խմբավորումնորի կողմից հակամարտությանը ներգրավված լինելու կեղծ լուրերը։
«Աշխարհում գործող բոլոր պետական կառույցներին, հանրային հեռարձակողներին և բոլոր անհատական մեդիա կազմակերպություններին հրավիրում ենք այս ընթացքում պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել և հեռու մնալ առկա իրավիճակն էլ ավելի վատացնող և ճգնաժամը խորացնող հրապարակումներից»։
Ապա հավելել է, որ տարածաշրջանում նման լարվածության աճի և ռազմական գործողությունների ինտենսիվության ֆոնին լրատվամիջոցների կողմից նման մոտեցումն ամենակարևոր առաջադրանքն է։
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորումը հոկտեմբերի 7-ին Իսրայելի ուղղությամբ անցել էր լայնամասշտաբ հարձակման։
Խմբավորումը հայտարարել էր «Ալ-Աքսա ջրվեժ» ռազմագործողության իրականացման մասին, ինչին ի պատասխան Իսրյալելը սկսել էր «Երկաթե թրեր» գործողությունը։
Երկու երկրների առողջապահության նախարարությունների հայտնած տեղեկությունների համաձայն՝ կողմերից յուրքանանչյուրն ունի ավելի քան 1200 զոհ։ Մահացածների թվում կան բազմաթիվ քաղաքացիական անձինք։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |