Քաղաքական10:54, 13 Հոկտեմբեր 2023
Թուրք նախարարը Պաղեստինում տիրող իրավիճակը որակել է անմարդկային

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան լրագրողների հետ հարց ու պատասխանի ընթացքում խոսել է Պաղեստինի և Իսրայելի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներից։
Յերլիքայան լրագրողի «Իսրայելը Պաղեստինի հետ հակամարտության մեջ է։ Ի՞նչ կցանկանաք ասել Թուրքիայի վարած բանակցային աշխատանքի մասին» հարցին ի պատասխան ասել է․
«Մեր նախագահը երեկ մեր կուսակցական ժողովում ևս ասել է։ Նա միշտ հանդիպումներ է ունենում բոլոր ղեկավարների հետ։ Մենք ցանկանում ենք, որ պահ առաջ այս պատերազմն ավարտվի»։
Նա նաև նշել է, որ այն, ինչ կատարվում է թե՛ Պաղեստինի Գազայի և թե՛ այդ երկրի այլ շրջաններում, մարդկայնությունից և խղճմտանքից շատ հեռու է։
«Այն, ինչի ենթարկվում են անզեն սովորական քաղաքացիական անձինք, հնարավոր չէ ընդունել»։
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» զինյալ խմբավորումը հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ սկսել էր լայնամասշտաբ հարձակում։
Խմբավորումը հայտարարել էր «Ալ-Աքսա ջրվեժ» ռազմագործողության իրականացման մասին, ինչին ի պատասխան Իսրյալելը սկսել էր «Երկաթե թրեր» գործողությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |