Քաղաքական13:22, 16 Հոկտեմբեր 2023
Ըստ Գյուլի՝ ռուսական և ամերիկյան ուժերը խոչընդոտել են Թուրքիայի ներքին խաղաղությանը

Հոկտեմբերի 15-ին Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառման ելույթի ընթացքում անդրադարձել է քրդական հարցին:
«Եթե մենք կարողանայինք մեծ վստահության ներքո ավելի համապարփակ, ժողովրդավարական և հիմնարար իրավունքի և ազատությունների շրջանակներում լուծել քրդական հարցը, որի վրա ուշադրություն էր հրավիրել Մուստաֆա Քեմալ Փաշան դեռևս 1923-ի Իզմիթի իր ելույթում, մենք կամրապնդեինք մեր բոլոր հայրենակիցների նվիրվածությունն ու հավատարմությունը, երկրին, կկարողանայինք խոչընդոտել խնդրի տարածաշրջանային չափերի հասնելը և այդպիսով՝ դրա միջազգային ուժերի ձեռքին խաղալիքի վերածվելը»։
Նա նաև ափսոսանք է հայտնել, որ նախ Խորհրդային միության և Ռուսաստանի, ապա ԱՄՆ ուժերը կարողացել են խոչընդոտել Թուրքիայի ներքին խաղաղությանն ու տնտեսության զարգացմանը:
Գյուլը պնդել է, որ այդ երկրները, իրենց տարածաշրջանային շահերից և առաջնահերթություններից ելնելով, լոկացիոն աջակցություն են տրամադրել իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |