Քաղաքական16:48, 16 Հոկտեմբեր 2023
Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարների հետ

Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրուց է ունեցել Չինաստանի արտգործնախարար Վանգ Յինի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։ Ֆիդանը նշել է, որ հակամարտությունը սրվում է և քաղաքացիական անձանց շրջանում զոհերը պետք է դադարեցվեն, իսկ Վանգ Յիննն էլ ընգծել է, որ անմեղ, խաղաղ բնակիչների կյանքը պետք է պաշտպանվի և հումանիտար օգնությունը պետք է արագ տրամադրվի։
Նախարարները ուշադրություն են հրավիրել երկու պետությունների կողմից հարցի լուծման կարևորության վրա, ինչպես նաև նշել, որ տարածաշրջանում կայուն խաղաղության համար Չինաստանը պատրաստ է աշխատել Թուրքիայի հետ։
Հոկտեմբերի 15-ին Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են իսրայելա-պաղեստինյան վերջին զարգացումները և Գազայի վրա Իսրայելի հարձակումները։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում և պատրաստ է իր ներդրումը ունենալ ներառյալ արդար արբիտրաժ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |