Քաղաքական14:31, 17 Հոկտեմբեր 2023
Թուրքիան առաջարկել է երաշխավոր գտնել պաղեստինա-իսրայելական բախումները դադարեցնելու համար

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մայրաքաղաք Անկարայում հանդիպել է լրագրողների հետ: Հանդիպման ընթացքում Ֆիդանն անդրադարձել է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը և վերջերս սկսված ու մինչ այժմ շարչունակվող ռազմական գործողություններին:
Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ խնդիրը պետք է լուծվի երկու առանձին պետությունների գոյատևման շրջանակներում, ինչպես նաև ասել է, որ սկսված ռազմական բախումներում Թուրքիան մի շարք քայլեր է ձեռնարկում խաղաղության հասնելու համար:
Ֆիդանն ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ թե՛ երկրի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, թե՛ ինքը և թե՛ այլ գերատեսչության ներկայացուցիչներ ակտիվ ներգրավված են այդ գործում, և որ բանակցություններ վարվում են տարբեր երկրների խնդրանքով ևս:
«Այս ընթացքում (նկատի է առնվել պաղեստինա-իսրայելական ռազմական բախումների ընթացքը) իրականացված հեռախոսազրույցների 95%-ը եղել է այլ երկրների խնդրանքով»:
Թուրքիայի արտգործնախարարը պատասխանելով որոշ երկրների Իրսայելի անունից, որոշ երկրներ Պաղեստինի անունից երաշխավորի կարգավիճակ ստանալուն առընվող հարցին՝ ասել է.
«Մենք առաջ ենք քաշում երաշխավորի գլխավոր գաղափարը և ասում ենք, որ դրա իրական համակարգվածությունը ևս պետք է քննարկվի»:
Ֆիդանը նաև անընդունելի է համարել քաղաքացիական անձանց թիրախավորումը, ինչի առթիվ հայտարարել է, որ Իսրայելը ինչպես անցյալում, այնպես էլ հիմա հակահարվածի ընթացքում ոչ մի տարանջատում չի դնում:
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորումը հոկտեմբերի 7-ին էր լայնամասշտաբ հարձակման անցել Իսրայելի ուղղությամբ: Ինչից հետո հայտարարվել էր երկուստեք ռազմագործողության իրականացման մասին:
Այժմ Իսրայելը պատրաստվում է իրականացնել ցամաքային ռազմագործողություն, ինչի համար հորդորել էր Գազայի բնակչությանը հյուսիսից տեղափոխվել քաղաքի հարավային շրջաններ:
Բախումների հետևանքով Իսրայելը հայտնում է 1400, իսկ Պաղեստինը 2750 մարդու մահվան մասին: Վիրավորների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 11.000, որից միայն 9.750-ը վիրավորվել են Պաղեստինում:
«ՀԱՄԱՍ»-ի «İzzeddin el-Kassam» ռազմական թևի բրիգադների խոսնակ Էբու Ուբեյդեի տեղեկացմամբ՝ իրենց մոտ գտնվում է 200-ից 250 պատանդ, որոնք գերեվարվել են Իսրայելի տարածքից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |