Ռազմական16:03, 18 Հոկտեմբեր 2023
Թուրքիայի ռազմական բյուջեն 2024-ին կկազմի 40.5 մլրդ դոլար
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը մասնակցել է նախագահական համալիրում անցկացված «2024-ի կենտրոնական կառավարման բյուջեի օրենք-առաջարկի վերաբերյալ մամուլի իրազեկման ժողովին»:
Յըլմազը հայտարարել է, որ ըստ կանխատեսումների՝ 2024-ի բյուջեի ծախսերը կազմելու են 11 տրիլյոն 89 միլիոն լիրա (շուրջ 393.22 մլրդ դոլար) (թուրքական դրամական արժույթ), իսկ եկամուտը՝ 8 տրիլիոն 437 մլրդ լիրա (շուրջ 285.76 մլրդ դոլար):
Փոխնախագահը նաև տեղեկացրել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության էկոհամակարգի արտաքին կախվածությունը նվազագույն մակարդակի հասցնելու և այդպիսով այն ուժեղացնելու նպատակով պաշտպանության և անվտանգության ոլորտին կհատկացվի 1 տրիլիոն 133.5 լիրա (40.5 մլրդ դոլար), ինչը 2023-ին հատկացված գումարից ավել է 150 տոկոսով:
Նշենք, որ 2023-ին Թուրքիայի ռազմական բյուջեն կազմել է 16 մլրդ դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Թուրքիա-Ադրբեջան ռազմական երկխոսության բարձր մակարդակի 16-րդ ժողովը։
Սա առաջին դեպքն է երբ Թուրքիան Եվրամիության և ՆԱՏՕ անդամ երկրի ռազմանավ է մատակարարելու:
«Eurofighters» կործանիչների գնումը դիտվում է որպես ռազմական բալանսը փոխող գործոն Թուրքիայի համար:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |