Քաղաքական18:07, 18 Հոկտեմբեր 2023
Աքարը հերքել է ընդդիմության կողմից Թուրքիայում օտարերկրացի զինվորների տեղակայման մասին տարածվող լուրերը
Թուրքիայի նախկին պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպում է ունեցել:
Աքարը հիմնականում անդրադարձել է նախօրեին Թուրքիայի մեջլիսում հաստատված հուշագրի մասին ընդդիմության կողմից հնչեցվող քննադատություններին, ինչպես նաև խոսել է հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման և Իսրայելի միջև ծավալվող ռազմական բախումներից:
Պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը, հիշատակելով երկրում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և քրդական «Ժողովրդադեմոկրատական» (HDP-ԺԴԿ) կուսակցության մեղադրանքները, որոնք վերաբերում են այլ երկրների զինվորներին Թուրքիայում տեղակայելուն, դրանք որակել է անհիմն:
«Այդ պնդումներն իրականության հետ աղերս չունեն: Հասարակությանը սխալ է ներկայացվում»: Ապա պարզաբանել է հուշագրում տեղ գտած օտարերկրացի զինվորների մասին դրույթը «Իսլամական պետություն» խմբավորման (ԻՊ) դեմ պայքարի նպատակով ՄԱԿ-ում միջազգային հանձնաժողովի ստեղծման որոշմամբ և դրա հիման վրա ստեղծված կոալիցյայով, որին անդամակցում է Թուրքիան և ևս 80 երկիր, ինչպես նաև 5 միջազգային կառույց, որոնց մեջ են նաևՀյուսիսատլանտյաին դաշինքն (ՆԱՏՕ) ու Արաբական լիգան:
«Այդ կոալիցիայի շնորհիվ որոշ երկրներ Ինջիրլիքում (Թուրքիայի ռազմաօդային բազա) վառելիք են լիցքավորել: Նմանատիպ գործողությունները Թուրքիայի թույլտվության և վերահսկողության տակ են: Հիմնականում խոսքը տեխնիկային վերաբերող իրավիճակի մասին է»:
Ապա հավելել է, որ հուշագիրը եղել է այն նույնը հուշագիրը, որը նախկինում ևս ընդունվել է:
«Ոչ մի փոփոխություն չկա»,-ասել է նա:
Աքարը նաև ընդգծել է, որ հուշագրից նման գործողություններ ենթադրող դրույթի դուրս հանումը կնշանակեր ԻՊ-ի դեմ պայքարի դադարեցում:
«Եթե Թուրքիան վեր կենա ու այդ կոալիցիայից դուրս գա, ի՞նչ կլինի: Թո՛ղ դրա մասին մտածեն: Չես պայքարելու թե՛ ԻՊ-ի դեմ և թե՛ տեղ չես տալու կոալիցիայի անդամ երկրների զինվորներին»:
Նախկին նախարարը նաև հնարավոր է համարել վառելիքի լիցքավորման և այլ տեխնիկական պատճառերով պայմանավորված թե՛ նավերի, թե ինքնաթիռների և այլ տեխնիկայի մուտքը Թուրքիա, ինչպես նաև ընդգծել, որ դա չի ենթադրում, թե զինվորները գալու և տեղակայվելու են Թուրքիայում:
Իսկ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետ կապված Աքարն ասել է, որ սպասում են ՄԱԿ-ի կողմից Պաղեստինի խնդրի կարգավորման վերաբերյալ ընդունված որոշման կյանքի կոչմանը:
«Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով Պաղեստին պետությունն արդեն պետք է իրականություն դառնա: Տարածաշրջանում խաղաղություն, հանգստություն և կայունություն կարող է հաստատվել միայն այդ կերպ»:
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին Թուրքիայի մեջլիսի գլխավոր ասամբլեայում ընդունվել է նախագահ Էրդողանի ստորագրությամբ հուշագիրը, որտեղ նշվում է, որ Իրաք և Սիրիա զորք ուղարկելու ժամկետը երկարաձգվում է ևս երկու տարով։
Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը հերթական անգամ վերածվել է ռազմական բախման հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման՝ Իսրայելի վրա լայնմասշտաբ հարձակումից հետո:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |