Քաղաքական13:24, 18 Հոկտեմբեր 2023
Թուրքիան դատապարտել է Իսրայելի՝ Գազայի հիվանդանոցի ուղղությամբ իրականացրած հարձակումը

Թուրքիայի արտգործնախարարությունը և երկրի մի շարք պաշտոնատար անձինք խստորեն դատապարտել են Իսրայելի կողմից Պաղեստինի Գազայի շրջանում գտնվող «el-Ehli Baptist» հիվանդանոցի հրթիռակոծումը:
Թուրքիայի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ Իսրայելի կողմից Պաղեստինի ուղղությամբ իրականացված հարձակումները որակվել են բարբարոսական, իսկ խիստ քննադատությունների կողքին նշվել է, որ քաղաքացիական անձանց նկատմամբ նման մտածելակերպը պետք է անխուսափելիորեն պատասխանատվության ենթարկվի:
Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Յաշար Գյուլերը դատապարտելով Իսրայելի կողմից իրականացված հարձակումը, այն որակել է անմեղ մարդկանց «մորթելու գործողություն», որը խոսում է հումանիզմի վերացման մասին:
«Իսրայելի ղեկավարությունը պետք է անհապաղ վերջ տա՛ քաղաքացիական անձանց, կանանց և երեխաների ուղղությամբ իրականացվող հարձակումներին»,-ասել է նա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սոցիալական ցանցում կատարած գրառմամբ շեշտել է, որ հիվանդանոցի ուղղությամբ հարձակումը ցույց է տալիս Իսրայելի մարդկային արժեքներից զուրկ լինելը:
«Հիվանդանոցին հարվածելը, որում եղել են կանայք, երեխաներ և անմեղ քաղքացիական անձինք, Իսրայելի ամենահիմնարար մարդկային արժեքներից զուրկ հաձակումների վերջին օրկինակն է»:
Սոցիալական էջում հարձակումը դատապարտող գրառում է կատարել նաև Թուրքիայի Կրոնական հարցերի վարչության ղեկավար Ալի Էրբաշը:
Նա շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին և նշել, որ Իսրայելի կողմից իրականացված նման քայլը որևիցե արժեքով և կամ հավատալիքով չի կարող բացատրվել:
«Ես խստորեն դատապարտում եմ այս հարձակումը, իսկ դրանում պատասխանատուներին՝ անիծում»,-ասել է նա:
Էրբաշը նաև ընդգծել է անհապաղ Գազայի շրջանի ապաշրջափակմանը և շրջանի նկատմամբ իրականացվող անմարդկային գործողություններին վերջ տալու անհրաժեշտությունը:
Նշենք, որ Իսրայելը հիվանդանոցը հրթիռակոծել էր հոկտեմբերի 17-ին: Նախնական տվյալների համաձայն՝ մահացել է 500 մարդ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |