Քաղաքական12:37, 18 Հոկտեմբեր 2023
Ֆիդան. «Իսրայելը վրեժխնդիր քայլերի հետևից է ընկել»
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հոկտեմբերի 17-ին գերատեսչության շենքում հանդիպել է տարբեր լրատվականների Անկարայի ներկայացուցիչների հետ:
Ֆիդանը հանդիպման ընթացքում անդրադարձել է Թուրքիայի և տարածաշրջանի համար մի շարք առանցքային նշանակություն ունեցող հարցերի:
Նախ գերատեսչության ղեկավարը խոսել է պաղեստինա-իսրայելական հակամարտությունից, նշելով, որ Իսրայելը վրեժխնդիր քայլեր է իրականացնում և հակամարտության սրմանը հնարավորինս շուտ վերջ տալու նպատակով պետք է անհապաղ քայլեր ձեռնարկվեն:
«Իսրայելը զգացումունքային և վրեժխնդիր քայլերի հետևից է ընկել: Դրանք կարող են դառնալ քայլեր, որոնք տարածաշրջանում թե՛ իրենց և թե՛ տարածաշրջանի համար մեծ աղետների առաջ ճանապարհ կարող են հարթել: Այդ իսկ պատճառով մենք պարտավոր ենք ամենաճիշտ խորհուրդը տալ:
Իսրայելում «պատերազմ» աղաղակողները» ասում են. նախ թո՛ղ ոչ ոք ինձ չխանգարի: Պետք լինի ինտենսիվ կգործենք Գազայի ուղղությամբ, դրանից հետո հարկ եղած դեպքում «Հեզբոլլահի», ապա նաև Իրանի հետ կպատերազմենք»:
Ֆիդանն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից հիշյալ հակամարտության մեջ Իսրայելին աջակցելու քաղաքականությանը և հիշատակել, որ օրերս ԱՄՆ-ն Իսրայելին ավիակիր ռազմանավ և ռազմամթերք է ուղարկել:
Ֆիդանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ-ի հեղինակությունը տարածշրջանում տուժել է:
«Երկու պետություն ֆորմատով լուծմանը արևմուտքն ասում է ոչ»,-ասել է Ֆիդանը և նշել, որ Թուրքիան կողմ է դրան:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է նաև իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների դեմ պայքարի շարունակական լինելու մասին և ընդգծել, որ ոչ մի պատժամիջոց և վերաբերմունք չի կարող ազդեցություն ունենալ դրա վրա:
«Այդ տարածաշրջանում եղել են ժամանակներ, երբ խնդիր ունեինք ռուսների հետ: Որոշ բաներ կան, որ մեզ համար կարմիր գիծ է: Այս ամենը չեն կարող խոչընդոտել ահաբեկչության դեմ մեր պայքարի վճռականությանն ու անհրաժեշտ գործողությունների (օպերացիա) իրականացմանը»:
Ֆիդանը շեշտել է նաև, որ այդ համատեքստում ԱՄՆ-ն իրենց պետք է աջակցի, քանի որ Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ է:
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորումը հոկտեմբերի 7-ին էր լայնամասշտաբ հարձակման անցել Իսրայելի ուղղությամբ: Ինչից հետո հայտարարվել էր երկուստեք ռազմագործողության իրականացման մասին:
Այժմ Իսրայելը պատրաստվում է իրականացնել ցամաքային ռազմագործողություն, ինչի համար հորդորել էր Գազայի բնակչությանը հյուսիսից տեղափոխվել քաղաքի հարավային շրջաններ:
Բախումների հետևանքով Իսրայելը հայտնում է 1400-ից, իսկ Պաղեստինը 2800-ից ավելի մարդու մահվան մասին: Վիրավորների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 12.000, որից շուրջ 10.500-ը վիրավորվել են Պաղեստինում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |