Քաղաքական17:07, 19 Հոկտեմբեր 2023
Reuters-ի գնահատմամբ` Թուրքիայում աճում է Իսրայելի դեմ ուղղված զայրույթը

Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Իսրայելի դեմ ուղղված զայրույթը Թուրքիայում աճում է Գազայի Ալ Ահլի Բափթիստ հիվանդանոցի հրթիռակոծումից հետո։
Գազայի հատվածի հիշյալ հիվանդանոցի վրա կատարված հարձակումից հետո առնվազն 800 պաղեստինցի է զոհվել: Պաղեստինյան իշխանություններն ասում են, որ դրա հետևում կանգնած է իսրայելական օդային հարվածը, մինչդեռ Իսրայելի զինված ուժերն ասում են, որ դա «Իսլամական ջիհադ» հրթիռի անհաջող արձակման արդյունք է: Ի պատասխան այս ողբերգության՝ Թուրքիան եռօրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ պաղեստինցիների։ Բացի այդ Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում բողոքի ցույցեր են կազմակերպվել Իսրայելի դեմ։
«Reuters»-ում հրապարակված «Թուրքիայում աճում է Իսրայելի դեմ ուղղված զայրույթը» վերլուծական հոդվածում նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարձակումն անվանել է «իսրայելական գործունեության վերջին օրինակը, որը զուրկ է հիմնական մարդասիրական արժեքներից»:
«Ամբողջ գիշեր թուրքերը պաղեստինյան դրոշներով քայլել են առնվազն մեկ տասնյակ քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Անկարայում Իսրայելի դեսպանատան դիմաց և վանկարկել Իսրայելը դատապարտող կարգախոսներ»,- ասվում է հոդվածում։
Նշվում է նաև, որ Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը հորդորել է Թուրքիայում գտնվող իսրայելցիներին հնարավորինս շուտ լքել երկիրը։
«Reuters»-ն եզրակացնում է, որ դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների վրա, և որ Անկարան այժմ կարող է ավելի կոշտ դիրքորոշում ընդունել Իսրայելի դեմ: Էրդողանը կարող է անգամ որոշել հրաժարվել Իսրայելի հետ սերտ հարաբերություններից, որոնք սկսվել են 2022 թվականին՝ երկու երկրների միջև ավելի քան մեկ տասնամյակ լարված հարաբերություններից հետո։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |