Մշակութային10:47, 19 Հոկտեմբեր 2023
Պոլսահայ անվանի լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան 5-րդ տարելիցն է

Հոկտեմբերի 17-ին պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերի (Արամ Տերտերյան) մահվան 5-րդ տարելիցն էր: Գյուլերի շիրիմին հարգանքի տուրք է մատուցվել, որին մասնակցել են լուսանկարչի հարազատները, գործընկերները, ընկերներն ու շատ այլ մարդիկ:
Արա Գյուլերն իր կյանքի 90 տարիներից 68 նվիրել է լուսանկարչությանը։ Լուսանկարել է Ուինսթոն Չերչիլին, Ինդիրա Գանդիին, Մարիա Կալասին, Վիլյամ ՍարոյանինԱլֆրեդ Հիչքոքին, Սոֆի Լորենին, Մարկ Շագալին, Սալվադոր Դալիին, Պաբլո Պիկասոյին:
Գյուլերի հետ երկար տարիներ աշխատած Ֆաթիհ Ասլանը, ով եղել է նաև նրա օգնականը, հայտնել է լուսանկարչի հանդեպ ունեցած իր մեծ հարգանքն ու պատմել նրա մարդկային գծերի մասին։
Նշենք, որ Արա Գյուլեր լուսանկարիչ-լրագրողը ծնվել է 1928թ. օգոստոսի 16-ին Ստամբուլում: Նա հայտնի է «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «անգերազանցելի ֆոտոպատմաբան» պատվանուններով։
Ի դեպ՝ 2013-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվել էր Արա Գյուլերի «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի կապակցությամբ լուսանկարիչը ժամանել էր մայրաքաղաք Երևան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։

հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |