Քաղաքական12:48, 19 Հոկտեմբեր 2023
Ռուսաստանը պատրաստ է քննարկել իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ Թուրքիայի առաջարկը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հյուսիսային Կորեա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստակամ է բանակցել և գնահատել Իսրայել-Պաղեստին հակամարտության կողմերի համար «երաշխավոր երկրների» համակարգ ստեղծելու Թուրքիայի առաջարկը։
Լավրովը մասնավորապես նշել է․ «Յուրաքանչյուր կառուցողական առաջարկ պատրաստ ենք քննարկել։ Ակնհայտ է, որ այս նախաձեռնությունը, որի մասին լսել եմ օրերս, բխում է լարվածությունը թուլացնելու և իրավիճակը կարգավորելու ցանկությունից։ Իհարկե, մենք էլ ենք ցանկանում լսել մեր թուրք գործընկերներից, թե ինչ նկատի ունեն և այս հարցի շուրջ նրանց հետ կապի մեջ ենք»։
Արտգործնախարարի խոսքով՝ ոմանց շահերն ուրիշների շահերի հաշվին պարտադրելու փոխարեն մենք կողմ ենք կողմերի շահերի հավասարակշռման վրա հիմնված ցանկացած մոտեցման։
«Կարծում եմ, որ Թուրքիայի առաջարկը բխում է հավասարակշռությունը պահպանելու ցանկությունից և դա գնահատելու համար պատրաստ ենք համագործակցել»,- նշել է Լավրովը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ պետությունների պահանջները հաշվի առնելով ստեղծել նոր մի կառույց, որտեղ որոշ երկրներ հանդես կգան որպես երաշխավոր Պաղեստինի, իսկ որոշներն էլ Իսրայելի անունից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |