Ռազմական17:16, 19 Հոկտեմբեր 2023
Թուրքիան ևս 2 տարով պաշտոնապես երկարաձգեց Իրաք և Սիրիա զորքեր ուղարկելու ժամկետը
Թուրքիայի մեջլիսի որոշումը՝ Իրաք և Սիրիա զինվորներ ուղարկելու թույլտվության ժամկետը ևս 2 տարով երկարաձգելու մասին, հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական տեղեկագրում (Resmi gazete)։
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի խորհրդարանում ընդունվել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած հուշագիրը, որտեղ նշվում է, որ Իրաք և Սիրիա զորք ուղարկելու ժամկետը երկարաձգվում է ևս 2 տարով։
Ըստ հուշագրի՝ Թուրքիայի հարավային, ցամաքային սահմաններում ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերն ու սպառնալիքները շարունակում են աճել։ Նշվում է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս հարևան Իրաքի տարածքային ամբողջականությանը, ազգային միասնությանը և կայունության պահպանմանը։
Հուշագրում նշված է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման տարրերի՝ Իրաքում շարունակական գոյությունը, էթնիկ հիմքերով անջատողականության նախաձեռնությունները ուղիղ սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության, կայունության և Թուրքիայի անվտանգության համար։
Իսկ Սիրայի Թուրքիայի հետ հարող տարածքներում PKK-ի սիրիական թևը համարվող «Սիրիայի Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD), «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG) և մասնավորապես ԻՊ-ը շարունակում են գոյություն ունենալ և շարունակում են գործողությունները Թուրքիայի ազգային անվտանգության և բնակչության դեմ։
Բացի այդ ընդգծվում է, որ վերոնշյալ հուշագիրը կենսական նշանակություն ունի Թուրքիայի ազգային անվտանգության համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |