Քաղաքական13:01, 20 Հոկտեմբեր 2023
Թուրքիան կարող է կասեցնել Իսրայելի հետ ռազմական համագործակցությունը

Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները պատասխանել են վերջերս աշխարհում տեղի ունեցող զարգացումների շուրջ Թուրքիայի օրակարգում տեղ գտած միջոցառումների վերաբերյալ հարցերին:
Պաշտպանական գերատեսչության՝ Պաղեստինին օգնելու վերաբերյալ հարցին ի պատասխան ասվել է.
«Թուրքիայի զինված ուժերը տրվելիք հրահանգների համատեքստում պատրաստ են թե՛ հումանիտար օգնության և թե՛ տեղահանման առաջադրանքներ կատարել»:
Իսկ Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ հարցին ի պատասխան նշվել է, որ թուրքական զինուժը հաստատակամորեն շարունակում է իրականացնել պլանային ուսումնավարժանքներն ու զորավարժությունները:
«Թուրքիայի ԶՈՒ վճռականորեն շարունակում է պաշտպանել Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (խմբ. ինքնահռչակ) իրավունքներն ու շահերը»:
Ընդգծվել է, որ թուրքական ռազմածովային ուժերը Միջերկրական ծովի արևելյան հատվածում շարունակում են պարբերաբար զորավարժություններ անցկացնել այն քանակությամբ, որքան ոչ մի պետություն երբևիցէ չի անցկացրել:
Թուրքական պաշտպանական գերատեսչության աբյուրներին հարց է ուղղվել նաև Միջերկրական ծովի արևելյան հատված ԱՄՆ-ին պատկանող 2-րդ ավիակիր նավի ուղարկման վերաբերյալ: Հաղորդվել է, որ թուրքական կողմը ԱՄՆ-ի նման քայլից հետո պարզաբանում է պահանջել ամերիկյան կողմից:
«Հստակ ժամկետներով մի ավիակիր նավի անձնակազմ այստեղ առաջադրանքներ է կատարում: ԱՄՆ հայտարարել է ևս մեկ անձնակազմի գործուղման մասին: Այդ թեմայի հետ կապված հարցին ամերիկացի մեր զրուցակիցները տեղեկացնում են, որ ոչ զինվորական անձինք եկել են քաղաքացիական անձանց տարհանման գործողության շրջանակներում»:
Շեշտվել է նաև այն, որ Թուրքիան ուշադիր հետևում է ԱՄՆ-ի ավիակիր նավի գործողություններին, ինչպես նաև ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները:
Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները պաստասխանել են նաև պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո երկրի հարավային հատվածում գտնվող Ինջիրլիքի և Քյուրեջիքի ռազմաբազաների նկատմամբ Թուրքիայի զինուժի վերահսկողության սահմանման անհրաժեշտության մասին հարցին:
«Դրանք այն հարցերն են, որոնք այս փուլում չէ, որ ենթակա են քննարկման: Հարկավոր է մի փոքր էլ հստակեցնել, թե դեպքերն ինչ ուղղությամբ են զարգանում»:
Իսրայելի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության ինչ-որ ժամանակ կասեցված լինելու մասին հիշատակումից հետո էլ նշվել է. «Վերջին դեպրքերն այն նորից կասեցնելու կարիք է առաջ բերել: Մենք կառաջնորդվենք՝ ըստ այսուհետ տեղի ունեցող զարգացումների»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |