Քաղաքական15:07, 20 Հոկտեմբեր 2023
Թուրքիայում գտնվող դեսպանատները չնայած երկրում հայտարարված 3-օրյա սգին չեն իջեցրել իրենց դրոշները

Օրերս Իսրայելի կողմից Պաղեստինի Գազայի շրջանում գտնվող «el-Ehli Baptist» հիվանդանոցի ուղղությամբ իրականացված հրթիռակոծությունից հետո Թուրքիայում 3-օրյա ազգային սուգ էր հայտարարվել:
Նման որոշման մասին հանրությանն իրազեկելու նպատակով սոցիալական ցանցում գրառում էր կատարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդրողանը, իսկ երկրի արտաքին գերատեսչութունը երկրում գտնվող օտարերկրյա ներկայացուցիչներին տեղեկացնելու նպատակով նոտա էր ուղարկել դեսպանատներ:
Նոտայում նշված է եղել, որ որոշման շրջանակներում հոկտեմբերի 19-ից մինչև 21-ի ավարտը Թուրքիայում և Թուրքիայից դուրս գտնվող երկրի ներկայացուցչություններում թուրքական դրոշը կիսով չափ իջեցվելու է:
Սակայն թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ միայն Անակարայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունն է ի նշան Թուրքիայում ազգային սգի հայտարարման կիսով չափ իջեցրել իր երկրի դրոշը:
Նշվում է, որ դրոշները կիսով չափ չեն իջեցրել մի շարք երկրների ներկայացուցչություններ, այդ թվում Գերմանիայի, Շվեդիայի, Միացյալ Թագավորությունների, Ռուսաստանի, Պակիստանի, Հունաստանի և մի շարք այլ Եվրամիության անդամ երկրներ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին հիվանդանոցի ռմբակոծման հետևանքով մահացած խաղաղ բնակչության, այդ թվում մեծ թվով կանանց և երեխաների մահվան հիշատակը հարգելու նպատակով էր Թուրքիայում հայտարարվել 3-օրյա սուգ:
Վերջին տվյալներով՝ հրթիռակոծության հետևանքով մահացած պաղեստինցիների թիվը գերազանցում է 800-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |