Քաղաքական10:52, 24 Հոկտեմբեր 2023
ԱՄՆ-ն գոհ է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանն ուղղված Էրդողանի քայլից

Հոկտեմբերի 23-ին ԱՄՆ արտգործնախարարության խոսնակ Մեթյու Միլլերն ամենօրյա մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է օրակարգում տեղ գտած հարցերի շուրջ:
Միլլերն անդրադարձել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վերաբերյալ հայտի հաստատման վերաբերյալ Թուրքիայում ընթացած գործողություններին:
Նա նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է հիշյալի հայտին առնչվող արձանագրությունը, որն էլ ուղարկվել է խորհրդարան:
«Մենք ողջունում ենք այդ քայլը: Մենք անհամբերությամբ սպասում ենք, որ այդ օրինագիծը մեկ պահ առաջ քննարկվի և հաստատվի Թուրքիայի խորհրդարանում»:
Նշենք, որ արձանագրության ստորագրման մասին սոցիալական էջում գրառում էր արել Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը:
«2023-ի հոկտեմբերի 23-ին ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդակացության արձանագրությունը ստորագրվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, ապա ուղարկվել Թուրքիայի ազգային մեծ ժողով»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |