Քաղաքական11:53, 24 Հոկտեմբեր 2023
Պրահայում հանդիպել են Թուրքիայի ու Ուկրաինայի խորհրդարանների նախագահները

Պրահայում ընթացող «Ղրիմի հարթակ» համաժողովի շրջանակներում կայացել է Թուրքիայի ու Ուկրաինայի խորհրդարանների նախագահների հանդիպումը։
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Թուրքիայի խորհրդարանի ղեկավար Նումա Քուրթուլմուշը նշել է Ուկրաինայի «տարածքային ամբողջականության» և Ղրիմի թաթարների «իրավունքների» պահպանման կարևորության մասին։
Քուրթուլմուշը նաև նշել է, որ մինչ այժմ բանակցությունների արդյունքում դրական արդյունքներ են ձեռք բերվել պարենային անվտանգության, հացահատիկի միջանցքի և ռուս-ուկրաիանական հակամարտության շրջանակներում գերիների փոխանակման հարցերում։
Քուրթուլմուշը Թուրքիա է հրավիրել իր գործընկերոջը, ով երկրաշարժի պատճառով հետաձգել էր իր այցը։ Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Ռուսլան Ստեփանչուկն էլ շնորհակալություն է հայտնել Թուրքիային ռուս-ուկրաիանական հակամարտության շրջանակներում գործադրած քայլերի համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |