Տնտեսական10:22, 24 Հոկտեմբեր 2023
Թուրքիայի Գաբար լեռան տարածքում նավթի օրական արդյունահանման ծավալները հասել են 25․000 բարելի

Թուրքիայի նավթային բաժնետիրական ընկերությունը (TPAO) հայտնել է, որ Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգում գտնվող Գաբար լեռան տարածքում նավթի օրական արդյունահանման ծավալները հասել են 25․000 բարելի։
Մասնավորապես նշվում է․ «Էներգետիկ անկախություն ունենալիք Թուրքիայի նպատակին հասնելու համար մենք ողջ անձնակազմով հերթապահում ենք օր ու գիշեր, մեր աստղի ու կիսալուսնի դրոշի ներքո»։
TPAO-ի գլխավոր տնօրենի խոսքերով՝ նպատակ կա մինչև տարեվերջ օրական արդյունահանումը միայն Գաբարում հասցնել 35․000 բարելի։
«Իսկ 2024-ի վերջին մենք նպատակադրված ենք Գաբարում արդյունահանման ծավալները օրական հասցնել 100․000 բարելի»,-նշել է գլխավոր տնօրենը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Գաբար լեռան տարածքում հայտնաբերվել են 150 միլիոն տոննա նավթի պաշարներ, որոնց արժեքը կազմում է մոտավորապես 12 միլիարդ դոլար, ինչպես նաև շեշտել էր, որ վերջին շրջանում Թուրքիան ակտիվացրել է նավթի որոնողական աշխատանքները նաև ցամաքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |