16:49, 25 Հոկտեմբեր 2023
Պոլսո Հայոց պատրիարքարանը դատապարտել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները
Հոկտեմբերի 25-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:
Հայտարարության մեջ պատրիարքարանը շեշտել է, որ Մերձավոր Արևելքի երկրներում տեղի ունեցողը հանգեցրել է բազմաթիվ մարդկանց ցավերի և ճակատագրերի խորտակման:
Պատրիարքարանն անընդունելի է համարել պատերազմի և հակամարտության ֆոնին կացարանների, սրբավայրերի, դպրոցների, հիվանդանոցների և ծերանոցների թիրախավորումը:
«Յուրաքանչյուր տարիքի մարդու կյանքի իրավունքի նկատմամբ գործադրված բռնություններն ընդունելն անկարելի է: Մենք մերժում և քննադատում ենք մարդուն ցավի ու արցունքի հասցնող և արդարացում չունեցող բոլոր նմանատիպ գործողությունները»,-ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը սրվել էր հոկտեմբերի 17-ին՝ Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից Իսրայելի ուղղությամբ ձեռնարկված լայնմասշտաբ հարձակմամբ:
Վերջին տվյալներով՝ Գազայում մահացածների թիվը կազմում է շուրջ 6000, իսկ վիրավորներինը՝ 17.000: Մահացածներից 2.360-ը երեխաներ են:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |