Քաղաքական10:47, 25 Հոկտեմբեր 2023
Ամերիկացի ռազմական վերլուծաբան. «Թուրքիան տարածաշրջանում ամենամեծ բանակն ունի»

Ամերիկացի նախկին զինվորական և ռազմական վերլուծաբան Դուգլաս Մաքգրեգորը հեռուստատեսության ուղիղ եթերում անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման և Իսրայելի միջև բռնկված ռազմական բախմանը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն պետք է ուշադիր հետևի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին:
«Ամերիկացիները պետք է մի կարևոր բան հասկանան. եթե Իրանի վրա Հեզբոլլահի պատրվակով հարձակվենք և եթե Իսրայելը գրավի Գազան, Ռուսաստանի հետ պատերազմի մեջ մտնելու: Ռուսաստանը չի նստելու և նայի, թե ինչպես է ԱՄՆ-ն տարածաշրջանում առկա օդային և ծովային հատվածներից ոչնչացնում Իրանին»,-ասել է նա:
Ապա նաև հավելել, որ այն կարող է վերաճել տարածաշրջանային պատերազմից ավելի լայն մասշտաբներ ունեցող մի պատերազմի և շեշտել, որ ամերիկացիները այս թեմայի հետ կապված լավ չեն մտորել՝ շեշտելով դրա անթույլատրելիությունը:
Ռազմական վերլուծաբանը պաղեստինա-իսրայելական հակամարտության ֆոնին անդրադարձել է նաև տարածաշրջանում Թուրքիայի ունեցած ուժին:
«Ես բավականաչափ կասկածներ ունեմ, որ այդ դեպքերից Թուրքիային հեռու պահելը հնարավոր չի լինի: Թուրքերը սունի մուսուլմաններ են: Նրանք տարածաշրջանում ամենամեծ զինված ուժերն ունեն: Իսրայելին շատ մոտ են: Իրենց ուժերը շատ արագ Սիրիայով հարավ կարող են հասնել»:
Նա անգամ վստահություն է հայտնել, որ եթե նույնիսկ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն այդ ժամանակ ողջ լինի, Թուրքիայի համար այդ հարցում խոչընդոտներ չի ստեղծի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |