Քաղաքական13:25, 25 Հոկտեմբեր 2023
Ամերիկացի պատմաբան. «Թուրքիայում հակահրեությունը է տարածվում»
Նյու Յորքի քաղաքային համալսարանի Բրուքլինի քոլեջի դոցենտ, պատմաբան Լուիս Ֆիշմանը, ով ուսումնասիրում է Թուրքիայի, Պաղեստինի և Իսրայելի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, գերմանական «Deutsche Welle» (DW) միջազգային ռազդիոհեռուստատեսային ընկերությանը տված հարցազրույցում խոսել է վերջերս սրված պաղեստինա-իսրայելական հակամարտության ֆոնին Թուրքիայի կողմից իրականացվող քայլերից:
Այդ համատեքստում պատմաբանը համոզմունք է հայտնել, որ Թուրքիայում տարածվող հակասեմիտիզմը (հակահրեությունը) կարող է վնաս հասցնել միջազգային ասպարեզում թուրքական հանրապետության ունեցած կշռին, իսկ Մերձավոր Արևելքում՝ ունեցած դերին:
Ֆիշմանը, հիշեցնելով Պաղեստինի խնդրի շուրջ Թուրքիայի ունեցած դիրքորոշումը, ընդգծել է, որ հակամարտության սրումից հետո էլ ավելի սաստկացած հակահրեությունը կարող է վատ անդրադարձ ունենալ Իսրայելի և Թուրքիայի միջև առկա հարաբերությունների վրա:
«Իսրայելի կառավարությանն ուղղված հակահրեական արձագանքով նրանց միջև եղած այդ բարակ գիծը չափից շատ է խախտվել: Կյանքի անվտանգության չապահովվման պատճառով Թուրքիայից Իսրայելի դիվանագետների ստիպված հեռանալը երկկողմ հարաբերությունների տեսանկյունից ևս վատ զարգացում է»:
Գերմանական «DW»-ի հաղորդավարի «Ըստ Ձեզ՝ Էրդողանր և «ՀԱՄԱՍ»-ի (Պաղեստինի Գազայի հատվածում իշխող խմբավորում) քաղաքական թևի ղեկավարների հետ հարաբերությունները ինչ ֆորմատով են: Ինչպե՞ս կմեկնաբանեք» հարցին ի պատասխան Ֆիշմանն ասել է.
«Էրդողանը իսլամիստներին համակրում է, դա իրականություն է, իհարկե, ՀԱՄԱՍ-ի հետ ունեցած հարաբերությունների վրա ևս դա ազդեցություն ունի, բայց դա էլ մեկ այլ իրականություն է:
Թուրքիան մշտապես փորձել է ամրապնդել իր ներգրավվածությունը պաղեստինցիների շրջանում: Թուրքիան միակ խաղացողներից էր, որը ցանկություն ուներ ներդրում անել Գազայում: Դա անել կարողանալու համար էլ անհրաժեշտ էր կապ ՀԱՄԱՍ-ի հետ: Սակայն Թուրքիան մշտապես կարևորություն է տվել ՀԱՄԱՍ-ի և Մահմուդ Աբասի միջև հարաբերությունների հավասարակշռմանը:
Այնուամենայնիվ, վերջին դեպքերից առաջ էլ Թուրքիան Իսրայելի հետ մերձենալու համար սկսել էր արդեն ՀԱՄԱՍ-ին տարածության վրա պահել: ՀԱՄԱՍ-ի ներկայությունը Թուրքիայում արդեն այնպիսին չէ, ինչպիսին 3 տարի առաջ էր: Դա հստակ է:
Թե՛ Բայդենը (ԱՄՆ նախագահ), թե՛ Եվրամիությունը (ԵՄ) շատ հստակ ասել են, որ այդ իրադարձություններից հետո ՀԱՄԱՍ-ը դեր չի խաղալու: Ուստի հակված եմ նրան, որ Անկարան դա հասկանում է: Թուրքիան գիտի, որ ժամանակը լրացել է»:
Ապա հավելել է, որ եթե Թուրքիան այսուհետ տեղի ունեցող գործընթացում ցանկանում է դեր խաղալ, պետք է ուշադրություն դարձնի դրան:
Ֆիշմանը նաև պատասխանել է առկա իրադարձությունների ֆոնին թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցի:
«Ըստ Ձեզ՝ վերջին զարգացումները Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա ի՞նչ ազդեցություն կունենան» հարցին պատմաբանը պատասխանել է հետևյալ կերպ:
«Էրդողանը ապրել է Իսրայելի և Թուրքիայի միջև 2000-ականների սկզբից առկա ռազմական և առևտրային կապերով: Սակայն, Իսրայելի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ կնքած Իբարհիմյան (Աբրահամյան) համաձայնագրերից հետո իրավիճակը սկսեց փոխվել:
Թուրքիան սկսեց կարգավորել իր հարաբերությունները Եգիպտոսի, Սաուդիան Արաբիայի ու ԱՄԷ-ի հետ և այդ գործընթացում սկսեց մտածել Իսրայելի հետ ամուր հարաբերություններ ունենալու մասին: Եվ ահա՛, այն տարվա ընթացքում, երբ Նեթանյահուն (ներկայիս Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու) պաշտոնի չէր, այդ մերձեցման գործընթացը կյանքի կոչվեց և դրանում իրապես առաջընթաց էր գրանցվում:
Սակայն վերջին զարգացումներից հետո հակաիսրայելականությունը, արտահայտություններում առկա լարվածությունը, քայլերում դիվանագիտական ներկայացուցիչների հնարավոր թիրախավորումը լուրջ խնդիր է:
Բոլորը գիտեն, որ Թուրքիան գրեթե տեղի ունեցած բոլոր ցույցերը դիտարկում է անօրինական և դրանք արգելում ու միջամտում դրանց: Սակայն գալով Պաղեստինի հարցին՝ տեսնում ենք, որ դա անել չեն ցանկացել: Նույնիսկ վերջին օրերին ականատես եղանք գրեթե նրանց վերահսկողության կորուստին:
Իսրայելի արտգործնախարարության տեսանկյունից դիվանագետների ստիպված դուրսբերումը իրապես հարաբերություններին մեծ վնաս է հասցրել: Սա ոչ մի կերպ հարաբերությունների վրա դրական ազդեցություն չի ունենալու»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |