Քաղաքական15:38, 25 Հոկտեմբեր 2023
Հաքան Ֆիդան․ «Գազայի դեմ նման դաժանությամբ ցամաքային գործողությունները կվերածվեն ամբողջական ջարդի»

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այցելել է Կատար, որտեղ հանդիպել է այդ երկրի էմիր շեյխ Թեմիմ բին Համեդ Ալ Սանիի հետ։ Ֆիդանը Կատարի վարչապետի և արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին հանդես է եկել ելույթով։
Օրակարգային հարցերի թվում է եղել Գազայում տիրող իրավիճակը։ Ֆիդանի խոսքով՝ իրենց պաղեստինցի եղբայրներին, այդ թվում երեխաներին, տարեցներին և հիվանդներին դպրոցներում, հիվանդանոցներում և մզկիթներում թիրախավորելը հանցագործություն է մարդկության դեմ։
Նա նշել է, որ Գազայի դեմ ցամաքային գործողությունները նման դաժանությամբ կվերածվեն ամբողջական ջարդի և հավելել, որ Թուրքիան չի ընդունում այդ հարձակումները, որոնք կոլեկտիվ պատժի են վերածվել Գազայում։
Ֆիդանի պնդմամբ՝ անհապաղ պետք է հրադադար հայտարարվի և մարդասիրական օգնության միջանցք ստեղծվի։
Թուրքիայի արտգործնախարարը մասնավորապես նշել է․ «Ստեղծված իրավիճակում մենք կամ գնալու ենք ավելի մեծ պատերազմի, կամ ավելի մեծ խաղաղության։ Ոմանք յուղ են լցնում կրակի վրա, եթե չկարողանանք կանխել ստեղծված իրավիճակը, ամբողջ աշխարհը կգնա ավելի վատ տեղ։ Տարիներ շարունակ Իսրայելը անուշադրության է մատնել դատապարտումները և անում է այն, ինչ ուզում է և այժմ կոնկրետ քայլեր անելու ժամանակն է։ Մեր տարածաշրջանում մշտական խաղաղություն հնարավոր չի լինի, քանի դեռ Պաղեստինի հարցը արդարացի հանգուցալուծում չի ստացել»։
Անդրադառնալով Կատարին, նշել է, որ Կատարի ժողովուրդը կառուցողական և անձնուրաց դեր է խաղացել ու իրենց Կատարի եղբայրների ջանքները արժանի են հիացմունքի։
Թուրքիայի անունից Ֆիդանը կոչ է արել Իսրայելին, որ անհապաղ դադարեցնի Գազայի վրա հարձակումը և ընդգծել մարդասիրական օգնություն հասցնելու անհրաժեշտությունը։
Նշելով, որ լուրջ ջանքեր պետք է ձեռնարկվեն հատկապես արևմտյան երկրների կողմից երկու պետությունների լուծման համար, Ֆիդանը հայտնել է, որ հատկապես արևմտյան երկրները պետք է իրատեսական, ռացիոնալ ճնշում գործադրեն, հակառակ դեպքում տարածաշրջանն ավելի մեծ ռիսկերի կբախվի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |