Քաղաքական16:34, 25 Հոկտեմբեր 2023
Էրդողան. «ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական խմբավորում չէ»

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խմբային ժողովում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումներին:
Էրդողանը նշել է, որ չեղարկել է Իսրայել իր այցը, ապա հավելել, որ Պաղեստինի նկատմամբ Իսրայելն իրեն «խմբավորման» պես է պահում:
«Իսրայել պետության հետ մենք խնդիր չունենք, սակայն Իսրայելի ցուցաբերած դաժանությունը ոչ պետական, այլ խմբավորման նման գործելաոճ է, որը չենք ընդունել և չենք ընդունելու»,-ասել է նա:
Էրդողանը շարունակելով Իսրայելին ուղղված քննադատական խոսքերը, փաստացի արդարացրել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման գործողությունները:
«Է՜յ Իսրայել, դու կարող ես լինել խմբավորում, քանի որ Արևմուտքը քեզ շատ բան է պարտք, բայց Թուրքիան քեզ պարտք չէ: Արևմուտքը ՀԱՄԱՍ-ին դիտարկում է որպես ահաբեկչական կազմարեպություն: ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն չէ, այն ազատագրական և մոջահեդներից (Իսլամում սրբազան պատերազմի մարտիկներ) բաղկացած խումբ է, որը փորձում է պաշտպանել իր հողերը»:
Հիշեցնենք, որ «ՀԱՄԱՍ»-ը հոկտեմբերի 7-ին լայնամասշտաբ ռազմական գործողություններ էր սկսել Իսրայելի ուղղությամբ, որին ի պատասխան Իսրայելը մինչ օրս հրթիռահրետանային հարվածներ է հասցնում Գազային:
Թուրքիան հակամարտության սրման առաջին իսկ օրերից դատապարտել է Իսրայելի կողմից կատարվող գործողությունները՝ նշելով, որ դրանց զոհ են գնում հազարավոր քաղաքացիական անձինք:
Թուրքիայի հակահրեական հռետորաբանությունն էլ ավելի սաստկացավ հոկտեմբերի 17-ին՝ Իսրայելի կողմից «el-Ehli Baptist» հիվանդանաոցի հրետակոծումից հետո, ինչին զոհ գնաց ավելի քան 800 պաղեստինցի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |