Քաղաքական11:49, 26 Հոկտեմբեր 2023
ԱՄՆ կոնգրեսականները Թուրքիայից պահանջում են անհապաղ քայլեր ձեռնարկել ՀԱՄԱՍ-ի դեմ
ԱՄՆ-ում մի խումբ կոնգրեսականներ հայտարարել են, որ Թուրքիան աջակցում է «ՀԱՄԱՍ» խմբավորմանը և դրա վերաբերյալ անցյալ շաբաթ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ Իսկ այժմ էլ նամակ են ուղարկել պետքարտուղար Անտոնի Բլինքնեին։ Նշվում է, որ նամակը Բլիքնենին են ներկայացրել ԱՄՆ Կոնգրեսի Հունաստանի հետ բարեկամության խմբի համանախագահներ Քրիս Պապպասը և Գուս Բիլիրակիսը։
Նամակում մասնավորապես նշվում է․ «ՀԱՄԱՍ խմբավորման գործողություններին աջակցելու գործում ունեցած դերի համար առաջարկում ենք վճռական քայլեր ձեռնարկել Թուրքիայի Հանրապետությանը պատասխանատվության ենթարկելու համար»։
«Թուրքիան ՀԱՄԱՍ-ին հնարավորություն տվեց դաժան ահաբեկչական գործողություններ իրականացնել Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հետ ունի քաղաքական, լոգիստիկ և ֆինանսական կապեր։ Ուստի մենք կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանը դիվանագիտական և ազգային անվտանգության միջոցներով խզել այդ կապերը։ Ցանկանում ենք, որ Թուրքիայից պահանջեք անհապաղ և առանց վարանելու քայլեր ձեռնարկի ՀԱՄԱՍ-ի դեմ»,- նշում են կոնգրեսականները։
Նամակում կոնգրեսականները հիշատակել են նաև Էրդողանի խոսքերը՝ նշելով, որ նա պաշտպանել է ՀԱՄԱՍ-ին՝ ասելով որ այն ահաբեկչական կազմակերպություն չէ։
Նշվում է, որ Անկարայի աջակցությունը ավելի է, քան զուտ հռետորաբանությունը։ Եվ քննադատվում է, այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն բավականաչափ ուշադրություն չի դարձնում այդ հարցին։ Ներկայացվում է, որ նախագահ Էրդողանը ավելին քան մեկ տասնամյակ Թուրքիան դարձրել է ՀԱՄԱՍ-ի ապաստարան և փորձագետները Թուրքիան համարում են ՀԱՄԱՍ-ի երկրորդ ամենամեծ բազան Գազայից հետո։ Ինչպես նաև նշվում է, որ 2012-ից Թուրքիան Ստամբուլում հյուրընկալել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևին։
Նամակում ԱՄՆ պետքարտուղարությունից պահանջվում է Թուրքիային ներկայացնել հետևյալ 6 պահանջները։
1․ ՀԱՄԱՍ-ը պաշտոնապես հռչակել ահաբեկչական կազմակերպություն։
2․ Փակել Թուրքիայում գործող ՀԱՄԱՍ-ի բոլոր մասնաճյուղերը, այդ թվում ՝Ստամբուլինը։
3․ Թուրքիայում գտնվող ՀԱՄԱՍ-ի բոլոր պաշտոնյաններին զրկել Թուրքիայի քաղաքացիությունից և բռնագրավել անձնագրերը։
4․ ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաներին արտաքսել Թուրքիայից և արգելել կրկին մուտք գործել։
5․ Հետաքննել, թե արդյոք թուրքական բանկերը ներգրավված են ՀԱՄԱՍ-ի ֆինանսավորման մեջ և արդյունքների մասին զեկուցել ԱՄՆ պետդեպարտամենտին և պատժամիջոցներ կիրառել նման ֆինանսավորման մեջ ներգրավված բանկերի դեմ։
6․ Հետաքննել, թե արդյոք թուրք պաշտոնյաները ներգրավված են եղել ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հարձակման մեջ, և դրա արդյունքների մասին զեկուցել ԱՄՆ պետդեպարտամենտին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Մենք բացարձակապես ոչ մի հանդուրժողականություն չունենք մեր սահմաններից դուրս գտնվող այն կառույցների նկատմամբ, որոնք անվտանգության սպառնալիքներ են ստեղծում մեր երկրի համար»։
Էրդողանը հաստատելով այդ լուրը նաև հավելել է, որ Հերցոգի ինքնաթիռի համար Թուրքիան առաջարկել է այլ երթուղիներ։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում իշխող կուսակցության հետ դաշինիքի մեջ գտնվող ԱՇԿ-ի առաջնորդը կրկին անդրադարձել է ՔԲԿ-ի առաջնորդին ներում շնորհելու մասին իր հայտարարությանը։
Ակումբն առաջիկա 3 տարում զրկված կլինի նոր ֆուտբոլիստներով համալրվելու տրանսֆերային պատուհանի հնարավորությունից։
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորմանն ու ըստ թուրքական մեդիայի՝ մեսիջներ հղել Թուրքիային։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |