Քաղաքական11:10, 26 Հոկտեմբեր 2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր այցը Իսրայել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 24-ին «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խմբային ժողովի ընթացքում, անդրադառնալով պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացմանը, շարունակել է հայտարարություններ անել հակահրեական քննադատական հռետորաբանությամբ:
Էրդողանը, խոսելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահույի մասին, ասել է. «Ես իմ կյանքում մեկ անգամ եմ սեղմել այդ Նեթանյահու կոչված մարդու ձեռքը: Մեր տանը, «Türkevi»-ում (Թուրքական տունը՝ Թուրքիայի ներկայացուցչությունը, որը գտնվում է Նյու Յորքում): Մենք լավ նպատակներ ունեինք, բայց մեր լավ նպատակները նա չարաշահեց»:
Ապա հավելելով, որ Իսրայել մեկնելու ծրագիր ունեին, ասել է. «Չեղարկու՛մ եմ, չե՛նք գնալու»:
Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ այս ժողովից քիչ անց Էրդողանը որոշում է կայացրել դադարեցնել Մերձավոր Արևելքում Իսրայելի հետ էլեկտրաէներգիայի որոնման և Եվրոպա գազամատակարարման ծրագրերը:
Էներգետիկայի և բնական հանածոների նախարարության աղբյուրներից ստացված ինֆորմացիայի համաձայն՝ Մերձավոր Արևելքում իրականացվող բնական գազի որոնման աշխատանքների և գազի խողովակների շուրջ տարվող աշխատանքների հետ կապված քննարկումներ ունենալու նպատակով Իսրայել պլանավորված այց է ունեցել նաև գերատեսչության ղեկավար Ալփարսլան Բայրաքթարը, ով ևս չեղարկել է իր այցն Իսրայել:
Նշենք, որ մի քանի շաբաթ առաջ էր Էրդողանը Նյու Յորքում անկացված «ՄԱԿ գլխավոր ասամբելայի գագաթնաժողով»-ի ընթացքում հայտարարել, որ Իսրայելի հետ էներգիայի հորատման աշխատանքներ է սկսելու:
Նույն գագաթնաժողովի ընթացքում էր հայտարարել նաև, որ ոչ միայն Թուրքիայի, այլ միարժամանակ նաև Եվրոպայի ուղղությամբ են սկսելու գործարկել էլեկտրահաղորդման գծերը:
Էրդողանն ավելի վաղ Իսրայելին համարել էր ոչ թե պետության, այլ խմբավորման պես գործող երկիր, իսկ Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորմանն անվանել էր ազատագրական և մոջահեդներից (իսլամում սրբազան պատերազմի մարտիկներ) բաղկացած խումբ, որոնք փրձում են պաշտպանել իրենց հողերը՝ փաստացի արդարացնելով նրանց գործողությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |